«Արմավիայի» շուրջ տիրող իրավիճակը հիշեցնում է աբսուրդի թատրոն: Բացի արդեն լայնորեն լուսաբանված սնանկացման գործընթացից՝ օրինախախտումների ու տնտեսական հանցագործությունների, նորանոր խախտումների մասին լուրեր են հայտնվում պարբերաբար:
«Ժողովուրդը» գրել է, որ «Արմավիայի» օդաչուներ, բորտուղեկցորդուհիներ և ավիաինժիներներ հայտնել են, որ բացի նրանից, որ իրենց աշխատավարձերը ամիսներով չեն վճարվել, հիմա էլ պարզվել է, որ Բաղդասարովը աշխատավարձերը վճարելուն զուգահեռ չի վճարել Հայաստանի Հանրապետությանը սոցվճարները ու հիմա մի իրավիճակ է ստեղծվել, որ մարդիկ պետք է թոշակի գնան ու պարզում են, որ իրենց սոցվճարները չեն ստացվել ընկերության կողմից...
Որպեսզի հասկանանք, թե ի՞նչ է նշանակում առողջ պետությունում պետության նկատմամբ տնտեսական հանցագործություն անել, բերեմ մի օրինակ ամերիկյան պատմությունից:
Հայտնի գանգստեր Ալ Կապոնեին ձերբակալել են ոչ թե սպանությունների, ոչ թե դրամաշորթության ու կողոպուտների համար, այլ հարկերից խուսափելու համար... Իսկ Հայաստանում բաղդասարովները բացեիբաց ու հանդուգն ձևով տարբեր մեքենայություններ անեն ու դեռ մի բան էլ պետության ու ժողովրդի վրա մուննաթ անեն, թե բա վնասով եմ աշխատում...
Կարծում եմ, որ առողջ պետական համակարգ ունենալու դեպքում Բաղդասարովը արդեն իսկ նման հաղորդագրության առկայության պարագայում վաղուց ճաղերի հետևում կլիներ, և մենք կունենայինք դատվող օլիգարխի պատմական նախադեպ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել