Այս օրերին տարբեր մեկնաբանություններ տրվեցին ԶՈՒ-ում խնդիրների, մարդու իրավունքների վիճակի, թափանցիկության և հաշվետվողականության վերաբերյալ իմ տեսակետների, կարծիքների վերաբերյալ... Բնականաբար, դրանք տարբեր են և պետք է տարբեր լինեն... Կարևորը՝ դիսկուսիան շարունակվում է... Բայց որոշ այսպես կոչված ֆիզիկական անձանց կողմից (անհատ դժվար է ասել, որովհետև անհատը նաև անհատականության պաշար պետք է ունենա, իսկ ֆիզիկական անձը զուտ իրավական կարգավիճակ է, որով տարբերակում են մարդուն այլ էակներից, ասենք անշունչ և շնչավոր կենդանիներից) հրապարակավ օգտագործվեցին հայհոյանքներ, անձը վիրավորող արտահայտություններ... Նման ֆիզիկական անձանց հայտնում եմ, որ ես զբաղվում եմ նաև իրենց մարդու իրավունքների պաշտպանությամբ, անկախ այն բանից՝ դուք ֆիզիկական անձ եք, թե ոչ, այդպիսին ձեզ զգում եք, ընկալում եք, թե ոչ: Ձեր նման հոխորտացողները, երբ հանդիպում են մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ոստիկանությունում, կամ թաղապետարանում, կամ պետական որևէ մարմնի հետ հարաբերվելիս մի երկու ղալմալաղ անելուց հետո ՄՈՒԿ են դառնում, դառնում են հեզ, խելոք, վարժեցված... Ցավոք իհարկե, բայց վերստին էլի նման պահվածքի տեր ֆիզիկական անձանց էլ են վերաբերվում մարդու իրավունքները, որի պաշտպանությամբ զբաղվել եմ, զբաղվում եմ և զբաղվելու եմ... Իհարկե, ավելի հեշտ կլիներ, եթե մարդու իրավունքների էությունը և նշանակությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքի, փաստի, խնդրի, երևույթի քննարկման, լուծման ժամանակ հասկանալի լիներ շատ ավելի մեծ թվով մարդկանց համար... և ոչ միայն հասկանալի լիներ, այլ նաև իրենց հասկացածը ներկայացնելու քաջությունը, համարձակություն ունենային, ոչ թե սևը սպիտակ կամ սպիտակը սև ներկայացնելու քամելոնական վարքագիծը դրսևորեին՝ տարբեր պատճառաբանություններով... Իսկ ընդհանրապես, ով ինչ վիրավորական բառեր, արտահայտություներ օգտագործել է իմ դեմ, առաջին հերթին իրեն է թե՛ բնութագրել, թե՛ իրեն հասցեագրել, թե՛ իրեն է ներկայացրել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artur.sakunts/posts/4284136161721?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել