Վերջին շրջանում մամուլում կրկին հայտվեցին մի շարք աստղերի անուններ, ովքեր «Կյանքի խոսք» աղանդի մասնակիցներն են: Այդ անուններից մեկը երգչուհի Արմինկայինն էր: Նրան դուր չէր եկել այդ սուտ տեղեկատվությունը, և երգչուհին իր ֆեյսբուքյան էջում արել էր հետևյալ գրառումը. «Առաջին և թերևս վերջին անգամ բարձրաձայն հայտարարում եմ՝ ԱՆԲԱՐՈ են նրանք, ովքեր թե՛ նախկինում, թե՛ հիմա ինձ համարում են աղանդավոր: Մինչ մարդուն զրպարտելը գոնե մի փոքր վախեցեք Աստծուց: Գիտեք…. Աստված ասում է` ով իմ զավակի աչքին դիպչի, իմ բիբին կդիպչի… Այնուամենայնիվ, թող Աստված ների ձեզ…»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել