Մեկ-մեկ մոտս այն տպավորությունն է, որ ՀՀԿ-ն ԱԺ է գաղթել քոչվոր ցեղերի պես՝ տնեցիքով, բարեկամներով, գույքով ու ընտանի կենդանիներով... Նամանավանդ ընտանի կենդանիներով... Այ տենցներից անկասկած ամենախոշոր-եղջրավորը Նժդեհի հպարտությունը հանդիսացող Նովոն ա, ով կարծես թե գալիս է ԱԺ հատուկ լրագրողների հետ կոնֆլիկտներ ունենալու ու իրան նախիրի անդամի պես դրսևորելու համար:
Այս անգամ էլ Նովոն նիստի ժամանակ լրագրողներից մեկին է վիրավորել՝ ասելով «Տղա ջան, քամակդ էն կողմ տար, չե՞ս տեսնում՝ խանգարում ես», իսկ հետո, այս ... ազգընտիրը կպել է ողջ լրագրողական կորպուսին՝ ասելով. «Էս լակոտները գալիս են ստեղ, չեն թողնում՝ լսենք»...
Նովոյի հերթական լկտիությունը պայմանավորված է շատ պարզ հանգամանքով: Նմանների մոտ իրենց լկտիությունն ու անդաստիարակությունը լրացվում են քծնանքով ու ստրկամտությամբ, և Նովոն ոչ միայն բացառություն չէ, այլև նման տիպի իդեալական մարմնավորում... Բանն այն է, որ այդ պահին ելույթ ունենալիս է եղել Հովիկ Աբրահամյանը, ու Նովոն ակտիվորեն գլխով անելիս է եղել՝ որպես համաձայնության նշան, որ Արգամիչը տեսնի ու գնահատի, իսկ օպերատորը, ըստ Նովոյի, փակել է Արգամիչի տեսադաշտը, ու Նովոն վախեցել է, որ իր չարչարանքը ջուրը կլցվի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/287733401363589?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել