Արարատի մարզի Գետափնյա գյուղի հողամասերը ոռոգվում են Հրազդան գետի ջրերով` ինքնահոս համակարգով: Ինչպես ամեն տարի այս տարի նույնպես ոռոգման սեզոնի ամենապատասխանատու պահին չգիտեմ թե ում հաճույքով մենք չունենք ոռոգման ջուր: Սակայն ոռոգման ջրի վարձավճարի հավաքման ժամանակ բոլորը մոռանում են դրա մասին և պահանջում են գումարը ամբողջությամբ վճարել: Գյուղացին զրկվում է իր հանապազօրյա հացը վաստակելու իրավունքից: Արմավիրի մարզում կարկուտն է ծեծում, մեր գյուղում՝ ոռոգման ջուր չլինելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել