Ուղիղ մի տարի առաջ կորցրի քեզ...
երջանիկ այդ օրս տխրությամբ էր լցված.. Միակ ու սպասված ավարտական երեկոս փչացավ ամենաատելի ձևով..
Երազանքները մեր ոչնչացան... Քեզ հեռացրին ինձնից կիլոմետրեր այն կողմ, իսկ ինձ տվեցին փոխհատուցում՝ մի շքեղ երեկոյի...
Ավարտական երեկոս դարձավ քո հրաժեշտի միջոցառումը... 

05.24.2012..
Վերջին զանգ....
10.00 ....
Ամենափայլուն ու վառ ժպիտները դեմքներին կանգնած սպասում են տնօրենի բեմ բարձրանալուն...
...Ես անհանգիստ եմ...
երեկվանից դեռ զանգդ չկա... 
10.10 ....
Շրջանավարտները ոգևորված արտասանում են բարձրաձայն...
...Ես աղոթում եմ մտքումս...
10.15 ...
Ինքնաթիռը վաղուց պետք է իջած լիներ...
10.20...
....
...
...
11.45 ...
հեռախոսազանգ..
Արտասահմանից...
Անհամբերությունից դուրս եմ նետում ինձ միջանցք... 
–Ալո՞ ..
–Լուսս...
Երջանկության այդ զգացումը վաղուց խորթ էր սրտիս...
Ժամեր շարունակ չէի կարողանում ուշքի գալ... 
Օրվա միակ ու երջանիկ ժպիտս երկար չտևեց, ստիպված էի հասկանալ, որ երազանքներս այդ օրվա անկարող ես իրականացնել...

Ուղիղ մի տարի... 
Դեռ այն ժամանակ քեզ գրկելիս չէի գիտակցում, որ գուցե այլևս չգրկեմ... Չէի գիտակցում, բայց ամենաամուրն էի գրկում միշտ...
Մեկ տարին լրիվ բավական էր ինձ, հասկանալու համար, որ գրկախառնություններս այդքան հաճախակի տեղին էին...
Սակայն ավարտական երեկոյիս այդ բոլոր գրկախառնությունների մեջ քոնը չկար...
15.00 ...
Եկեղեցին լի էր մարդկանցով...
Աղոթքս տարբերվում էր բոլորի աղոթքներից... 
Ժպիտս նույնպես...

...
24.00...
Օրվա ավարտը բոլորի համար տխուր էր... Այդ թվում և իմ...
Սակայն մեր տխրությունները կրկին տարբեր էին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել