Էս ադրբեջանցիք կոնֆերանսներ են կազմակերպում Ղարաբաղի հարցով: Սենց, մայիսի 23-ին ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրության կազմակերպությունը» 12-րդ անգամ կազմակերպել է ամենամյա կոնֆերանս՝ «Ղարաբաղը երեկ, այսօր և վաղը» թեմայով: Կոնֆերանսին մասնակցել են պատմաբաններ և քաղաքագետներ, քննարկվել են ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավոր ուղիները: Կազմակերպության ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը միայն ռազմական ուղով կարելի է «ազատագրել»: «Ներկայումս Ադրբեջանը բավականաչափ հզոր է և դրա համար էլ պետք է պատերազմ սկսի»: Տեսնես ինչի՞ չի սկսում էդ «հզոր» Ադրբեջանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել