Հետաքրքիր կրկնակի ստանդարտներ, որ նկատել եմ որոշ իրավապաշտպանների և հանրային-քաղաքական գործիչների մոտ:
Ուրեմն երբ ասում ենք, որ ադրբեջանցիք Ղարաբաղյան շարժմանը պատասխանեցին բռնությամբ, մենք էլ ստիպված զենքը ձեռներս վերցրինք, այդ հայ գործիչները նման լեքսիկոնը չեն ընդունում, այլ պնդում են, որ բռնության ժամանակ երկու կողմն էլ մեղավորություն ունեն, պնդում են, որ կարևոր չի, թե ով սկսեց, պնդում են, որ կոնֆլիկտն ինքնաբերաբար է լինում և այլն: Ի դեպ, կոնֆլիկտոլոգիայի տեսակետից, այս ասածներում ճշմարտության որոշակի հատիկներ կան:

Բայց երբ խոսք է գնում ներհայկական կոնֆլիկտների մասին, ապա նրանք հստակ գտնում են մեղավորներ, իսկ հակառակ կողմին ավտոմատ գրում են անմեղների շարքը: Ի դեպ, չեն զլանում և մեղավորների հասցեին այնպիսի լուտանքներ են թափում, որ զարմանում ես «իրավապաշտպան» ածականի վրա:

Դե հիմա անզվորեն գրեք, թե քանի հոգի եք արդարացրել այն փաստը, որ զոհված ազատամարտիկի համագյուղացիների «համբերության բաժակը լցվել էր»: Ես հասկանում եմ նրանց հուսահատ ապրումները, սակայն նրանց հակահարված տալու արարքը չեմ ընդունում: Բռնությունը բռնություն է ծնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել