Ովքե՞ր են սաքունցները: 
Լայն իմաստով դրանք մարդիկ են, որոնք ունեն մարդկային արատներ` արտաքին տեսքի կամ բարոյական: Չխորանալով հոգեբանական ու հոգեվերլուծական նրբությունների մեջ, համարելով, որ այս պնդման համար արգումենտները հայտնի են մարդկությանը, ֆիքսենք` 
ա) Այս մարդիկ խեղված են
բ) Հետևաբար ոչ մի շանս չունեն արժանապատիվ տեղ գրավելու նորմալ մարդկանց մեջ:
Իսկ ապրել պետք է: 
Բոլորն էլ կուզենային փող ու հարստություն ունենալ: Նորմալ մարդիկ նույնպես, սակայն սաքունցների տարբերությունն այն է, որ նրանց համար փողն առաջին հերթին իրենց արատները քողարկելու, նորմալ մարդկանց միջավայրում գոյատևելու թվացյալ հնարավորություն է: Հավասարը հավասարի հետ գոյատևել անհնար է, իսկ նորմալների վրա իշխանություն ունենալը` հնարավոր: Նրանք այդ գիտեն: Անհնար է դիմադրել այդպիսի ցանկություններին: Այսպիսով ամեն, ամեն գնով անհրաժեշտ է փող ունենալ: Դրանց մի մասը պրիմիտիվ ձևով պարզապես գողանում է, մի մասը թալանում ու սպանում, իսկ ամենավախկոտները փնտրում են տերեր, որոնք ինչ-ինչ պատճառներով գերադասում են ստվերում մնալ: սԱՔՈՒՆՑՆԵՐը սկսում են բուռն գործունեություն ծավալել ու կախված տիրոջ ցանկությունից հայտնվում են այս կամ այն ոլորտում՝ կլինեն դրանք տնտեսական, քաղաքական, թե իրավական: Ամեն դեպքում սա նողկալի է: Ինչու՞ է նողկալի: Երկար-բարակ արգումենտների հետևից չընկնելու համար, կարծում եմ, այս մեկը բավարար կարող է լինել` որովհետև նողկալի է, որովհետև հենց այդպես ենք վերաբերվում դրան, որովհետև սա է նորմալ: Հենց այդպես ենք մենք հայտնաբերում նրանց` եթե նողկալի է, ապա դիմացդ սաքունց է:
Սակայն նողկանքը նույնպես չափելի է` մի քիչ շատ, մի քիչ քիչ: 
Երբ «բուռն գործունեության» մեջ շահբաժնի պրոզայիկ մեծացման համար ավելանում է «ծախելու» բաղադրիչը, նողկանքն ավելանում է: Սրանք արդեն արթուրսաքունցներն են: Ինչպե՞ս են պայքարում դրանց դեմ: Տարբեր ժամանակներում պայքարի ձևերը տարբեր են եղել: Մի ժամանակ պարզապես սատկացնում էին: Հետո երբ հայտնվեցին մարդու իրավունքները (իսկ մենք գիտենք, որ դրանք ձևակերպվել են Արևմուտքում), ոլորտը կարգավորվեց` սակայն այնպես, որպեսզի սեփական սաքունցները հայտնվեն կայծակի, ավտոմեքենայի, ինքնաթիռի կամ այլ աղետների մեջ, իսկ օտար սաքունցները` զոհի կարգավիճակում: Ինչպե՞ս վարվել կոնկրետ մեր դեպքում: Կայծակն ու ինքնաթիռը բացառվում են, համենայն դեպս դեռևս: Պետք է նայել Արևմուտքին: Այնտեղ գտել են ամենաարդյունավետ միջոցը` այս մարդիկ անպետք են անհայտության դեպքում: 
Բոյկոտե’ք դրանց: Բոյկոտեք ամենուրեք, ու նրանք կանհետանան: 
Ցավոք, ժամանակակից լրագրությունը, հատկապես հայկականը մեծապես հիմնված է նրանց գոյության վրա: Ուժեղներն իրենց ազդեցությունը տարածում են գլխավորապես այդ մարդկանց միջոցով: Սա վիճակագրական փաստ է: Չարժե առանց խորանալու արհամարհել այդ վիճակագրությունը:
Մենք արթուրսաքունցի օրինակով հնարավորություն ունենք պարզելու Հայաստանի լրագրական դաշտի պետականության, պատրիոտիզմի (չշփոթել հայրենասիրության հետ) մասին ունեցած պատկերացումները:
Օգտվե’ք այդ հնարավորությունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել