Տեղեկատվական անվտանգության փորձագետ

Հենց բանակում մի բան է պատահում, Սաքունցը դառնում է ԶԼՄ-ների աստղը, ու դա արդեն օրինաչափություն է: Բայց դրան արդեն սովոր ենք: Սովոր ենք նաև սաքունցյան՝ իրականությունից հեռու գտնվող, էմոցիոնալ ու նախատրամադրված «վիճակագրություններին», մտքերի շարադրման պոպուլիստական ձևին և այլն: Կարևոր է մեկ այլ հարց. ովքե՞ր են Սաքունցին սնում բանակի մասին տեղեկատվությամբ: Ինքն անընդհատ հայտարարում է, որ բանակի «ներսից» է ստանում տեղեկատվությունը: Հաճախ՝ նաև գաղտնի տեղեկություն է ստանում: Իսկ լրագրողների այն հարցին, թե ինչու՞ պետք է հավատալ իր ասածներին, պատասխանում է, իբր տարածած տեղեկությունները վերջում միշտ ապացուցվել են: Պարզ է, որ նման բացատրությունը կարող է բավարարել միայն չպատրաստված կամ նախատրամադրված լսարանին: Այնինչ, հարցիս արժեքն ավելի քան բարձր է: Ովքե՞ր են ռազմական գաղտնիքներ պատմում իրենց իրավապաշտպան հռչակած սաքունցներին: Կա՞ն նման մարդիկ, թե՞ Սաքունցն ինքն է հորինում իր իսկ կողմից հրապարակվող թվերն ու «փաստերը»: 
Ժամանակն է մտածելու նաև այս հարցերի շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել