Երգչուհի Սիլվա Հակոբյանի տեսահոլովակներն այսուհետև կցուցադրվեն PMC հեռուստաալիքով, որը հեռարձակվում է Եվրոպայում, ԱՄՆ-ում, արաբական երկրներում: Այս մասին բացառիկ անդրադարձը Սիլվան վստահել է esyes.am-ին և պատմել համագործակցության մանրամասները:

esyes.am-ի հետ զրույցում Սիլվան պատմեց, որ ինքը միշտ ցանկություն է ունեցել, որ իր տեսահոլովակները հեռարձակվեն այս հեռուստաալիքով և իր համար մեծ անակնկալ էր այնտեղից առաջարկ ստանալը: «Երբ Եվրոպայում, ԱՄՆ-ում ենք լինում, միշտ նայում եմ այդ ալիքը: Երաժշտական շատ լավ ալիք է, որը մեծ լսարան ունի: Ես շատ էի ցանկանում, որ իմ տեսահոլովակներն էլ հեռարձակվեն այդ հեռոստաընկերությամբ, սակայն չգիտեի՝ ինչպես կարող եմ կապ հաստատել նրանց հետ: Սակայն ամեն ինչ ինքնըստինքյան ստացվեց :) Վերջերս զանգ ստացանք նրանց աշխատակիցներից մեկից` Սինարայից, ով ազգությամբ հայ է և առաջարկեց, որ իրենց ուղարկեմ «Don՛t Apologize» երգի տեսահոլովակը: Այն արդեն հեռարձակվել է հեռուստաընկերությամբ»,- պատմեց երգչուհին:

Սիլվան հայտնեց, որ հեռուստաընկերությունից խնդրել են նաև «Ուշացել եմ» և այլ երգեր: Հայ երգիչ-երգչուհիներից հեռուստաընկերությունը հեռարձակել է Անդիի, Լուսինայի, Արազ Դարեի և Արմենչիկի երգերը: 

Առաջիկայում Սիլվան պատրաստվում է նկարահանել իր նոր տեսահոլովակը, որի բացառիկ անդրադարձը esyes.am-ը կներկայացնի: Ամռանը երգչուհին կմեկնի ԱՄՆ` մասնակցելու սիրիահայերի համար կազմակերպվող բարեգործական համերգին: Երգչուհին այս տարի համերգային այլ շրջագայություններ էլ է նախատեսում, մասնավորապես՝ Եվրոպայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել