Եվ նա հանձնվեց… հանձնվեց կարծես թե վերջին անգամ, հանձնվեց ու թվաց, թե հասկավցավ, որ հայերի մոտ նման խաղերը չեն անցնում: Հասկացավ, որ հայը որքան շռայլ է բարեկամի նկատմամբ, նույնքան էլ անողոք է թշնամու ու նրա ֆիլմերի հանդեպ:

Հուսով եմ վերջին անգամ գիտակցեց, որ նման ցանկացած նախաձեռնություն դատապարտված է լինելու տապալման քանի դեռ Ադրբեջանը մեզ որպես թշնամի է ընկալում: Հուսով եմ վերջին անգամ հասկացավ, որ իր նման խլուրդները չեն, որ միջպետական հարաբերություն պետք է կարգավորեն: Հասկացավ, որ ամեն կերած գրանտ չի, որ մարսում ես, հասկացավ, որ նենգ ու պնդաճակատ լինելը հաջողության գրավական չեն:

Չէ, նա ոչ մի բան էլ չհասկացավ, միայն հուսահատված հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում Գյումրիում անցկացվող ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը: Պարզաբանեց, որ Երևանից Գյումրի եկող հանդիսատեսի անվտանգության հարց էր: Տեղական իշխանությունների լեզվով ասած՝ արյունահեղության հարց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել