Արդեն քանիերորդ անգամ, ի պատասխան Ծածկած շուկայի քանդման դեմ բողոքի ելույթների, ոլորտի պաշտոնատարները հայտարարում են. «...շուկային արտաքին տեսքը կպահպանվի...»: Պարոնայք, Շուկայի ճարտարապետական գլխավոր արժանիքը ոչ թե նրա արտաքին տեսքն է, այլ՝ ներքին հորինվածքը և գեղարվեստական հնչեղություն ստացած կոնստրուկտիվ համակարգը: Գլխավոր ճակատի լայնաթռիչք կամարն ընդամենը շենքի ներքին կազմության արտաքին արձագանքն է, ճարտարապետ-հեղինակի հիմնական ստեղծագործական գյուտը: Քանդման արդյունքում խեղվել է այդ ստեղծագործության առողջ կմախքը, ուրեմն և շենքն արժեքազրկվել է բոլոր առումներով: Իրավիճակի ելքն առավել քան ակնհայտ է. կա՛մ Շուկայի շենքը պիտի վերստանա իր նախնական ներքին և արտաքին լուծումները, կա՛մ պիտի համակերպվենք, որ այն այսուհետ կորսված է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել