Ուզում եմ՝ ընկերներս համառոտ իմանան` ինչ է Ասոցացման համաձայնագիրը, որն ստորագրվելու է ԵՄ-ի հետ նոյեմբերին ու որի մասին էդքան խոսվում է:

1. Ասոցացման` հազար ու մի քանի հարյուր էջանոց փաստաթղթի մոտ հազար էջը Խոր եւ համապարփակ ազատ առևտրի գոտուն (DCFTA) է վերաբերում (հավելվածները հետը): DCFTA-ում նշված են, թե որ ապրանքների մաքսատուրքերը որ ժամկետներում են ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ զրոյացվելու: Հիմա ԵՄ-ից ՀՀ ներմուծվող ապրանքներից մաքսազերծված գումարը միջինում 2-3% է, իսկ ՀՀ-ից ԵՄ արտահանվող ապրանքների զգալի մասը մաքսազերծվում է մինչև 20-25%-ով: Էս պահին արտահանում ենք 560 մլն դոլարի արտադրանք (մեր արտահանման 40%-ն է), փոխադարձ զրոյացումից մի քանի տարի հետո մեր արտահանումը ԵՄ ամեն տարի 15%-ով, իսկ ներմուծումը ԵՄ-ից` 8%-ով ավելի շատ կաճի, քան թե եթե չմտնենք DCFTA (նախնական գնահատումներով): Մի 5 տարուց տարեկան 146 մլն եվրոյի շատ եկամուտներ կունենանք` ՀՆԱ-ի տեսքով: 

2. Անունը «խոր և համապարփակ» հավայի չեն դրել, եթե մենակ մաքսատուրքերին վերաբերեր, կգրեին մենակ «ազատ առևտուր»: Վերաբերում է արտահանվող ապրանքի հետ կապված ամեն ինչին` սկսած դրա համար անհրաժեշտ հումքից, գործարանում արտադրելուց, որակի գնահատումից մինչև մաքսային հասցնելը: Օրինակ` շատ ապրանքներ հիմա (հատկապես սննդարդյունաբերական) չենք կարող արտահանել ԵՄ ոչ թե այն պատճառով, որ որակի առումով չեն համապատասխանում ԵՄ չափանիշներին, այլ որովհետև չունենք այն ընթացակարգերն ու սարքավորումները, որոնք կհավաստեին էդ ապրանքի` չափանիշներին համապատասխան լինելը: ԵՄ-ն Թվինինգ, Թաեքս ու նմանատիպ լիքը ծրագրեր ավելի ու ավելի շատ են ֆինանսավորում` ապրանքի ամենասկզբնական դետալից մինչև մաքսային հասցնելու բոլոր ընթացակարգերը ու տեխնիկական հնարավորությունը մեր երկրում ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու համար:

3. Վիզաների դյուրացումն ու էդ մասին դեկտեմբերին կնքված համաձայնագիրը Ասոցացումից անկախ գործընթաց է, լինելու էր` անկախ Ասոցացումից, ուղղակի ինչ-որ պահից դա էլ կապվեց ասոցացման հետ:

4. Ատոմակայանի հարցը ընդհանրապես չի քննարկվում այս հարթությունում. ավելին, DCFTA-ի էներգետիկային վերաբերող գլուխը արդեն համաձայնեցված է ամբողջությամբ:

5. Բուն ասոցացման համաձայնագիրը վերաբերում է քաղաքական, դատական ու այլ համակարգերի՝ օրենսդրության առավելագույն համապատասխանեցմանը ԵՄ օրենսդրությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել