Հենց հիմա «Արմենիա TV»-ն, խոսելով Լավրով-Մամեդյարով հանդիպման մասին, մի առանձին խորագրով խոսում է այն բանի շուրջ, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը փորձել է կես ժամ արդարանալ Եվրատեսիլի համար, թե իբր ինչու է Բաքուն այդքան քիչ ձայն տվել Ռուսաստանին: Պատկերացնո՞ւմ եք, լրատվամիջոցի համար կարևոր է ոչ թե այն, թե ինչ է ասել Լավրովը Լեռնային Ղարաբաղի մասին (կարդացեք նախորդ ստատուսս), այլ այն, որ Լավրով-Մամեդյարովի ժամանակ վերջինիս Եվրատեսիլի համար «հանել են վալին»: Իհարկե, եթե հավատանք, որ դա հայ լրագրողի հարցն է եղել (կուզենայի, որ իրապես այդպես լիներ), ապա դա հայ դիվանագիտական մտքի հաղթանակն է. պարտադրել թշնամի երկրի ԱԳ ղեկավարին Եվրատեսիլի համար ատչոտ տալ: Полная и безоговорочная капитуляция Баку достигнута!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել