Նախընտրական քարոզարշավի մեկնարկի հետ աճեցին ցեխ շպրտողների, ինքնահաստատվել փորձողների և հերյուրանքներ տարածողների թիվը:Ի հայտ եկան առնետավազքի որոշ մասնագետներ,ֆեյքաշինությամբ զբաղվող բրիգադներ,նույնիսկ «ազատ» լրագրողներ ոչ ազատ ժամանակաշրջանի ղեկավարի կողքին: Չենք խոսում էլ պահանջարկի կտրուկ աճի պատճառով հայկական շուկայում օճառի դեֆիցիտի մասին: Սա որպես նախաբան: Բայց մենք սկսենք մի փոքր ավելի հեռվից կատարել մեր դիտարկումները: Մարդիկ, ովքեր երկիր ղեկավարելու նկրտումներ ունեն և ձգտում են հավակնել նախագահի պաշտոնին, պարզվեց, որ չեն կարողանում, անգամ, ղեկավարել կամ գոնե կառավարել իրենց կուսակցությունը: Դա հստակորեն սկսեց աչք ծակել նախընտրական ցուցակները կազմելու ժամանակ, երբ 90-ականների մոդելով սկսեցին ծանոթ-բարեկամներին տեղ տալ ամենալավ հորիզոնականներում, իսկ նրանք, ովքեր իրականում աշխատել էին, հայտնվեցին ամենավերջին պլանում: Ինչևէ, դա նրանց գործն է: Մենք չենք պատրաստվում փնովել, զրպարտել կամ վատաբանել ինչ-որ մեկին: Լինի դա քաղաքական դեմք, թե մի ամբողջ կուսակցություն, եթե հիշելու լինենք տարիների ընթացքում ՀՀԿ-ի կողմից արված հայտարարությունները, ապա կտեսնենք, որ միայն առողջ քննադատության տարրեր կան այնտեղ: Չկան բացահայտ վիրավորանքներ որևէ անձի, քաղաքական ուժի կամ առավել ևս իշխանության ներկայացուցչի հանդեպ: Մենք չենք փորձում այս ամենը ներկայացնելով համեմատվել կամ այս փաստարկներով վատաբանել որևէ քաղաքական ուժի, սակայն, երբ խոսքը գնում է առողջ մրցակցության, լեգիտիմ ընտրությունների և ազնիվ քարոզարշավի մասին, պետք է բոլորս լինենք այդ սկզբունքների կրողն ու պահպանողը, այլապես պետության համար վճռորոշ ընտրություններն ու դրան նախորդած ընտրապայքարը մի քանիսի պատճառով դառնում են շուկա և կորցնում ի վերուստ տրված իրենց կարևորագույն դերը: Կանանց առաջ տանելն ու նրանցով քաղաքական հարցեր լուծելը, նրանց հետևում թաքնվելը որոշ մարդկանց մոտ ժառանգություն մնաց 90-ականների մի տխրահռչակ ՆԳ նախարարից, ում այսօր փորձում են հերոսացնել մարդիկ, ովքեր ժամանակին նույնիսկ ռիսկ չարեցին բռնել չարագործի` մինչև արմունկներն արյունոտ, ձեռքերը: Այո՛, մենք նույնպես կողմ ենք, որ շուտափույթ պետք է վերջ դրվի ավազակապետությանը, դա վաղուցվա կոչ է, որը ցավոք մինչ օրս մինչև վերջ չի իրագործվել: Բայց եկեք իրերն ու իրադարձությունները կոչենք իրենց անուններով: Չէ՞ որ գողն ինքն է առաջինը գոռում «բռնեցեք գողին», իսկ մենք պատրաստ ենք առաջինը քար նետել, քանի որ պարզ ճակատով ենք կանգնած չարագործների առջև, ովքեր փոխանակ փոշմանելու կամ ապաշխարելու մեր բռնաբարված մանկության, պետականությունը կորցնելու շեմին կանգնած երկիր ավանդելու կամ այդքանից հետո թալանի ու ջարդի կոչերով ժողովրդին դիմելու համար, նորից ինչ-որ հավակնություններ ունեն: Վե՛րջ ավազակապետությանը, մենք երբեք թույլ չենք տա, որ նորից իշխանության գլուխ գան ավազակներ, մենք հազիվ ենք մաքրվել նրանցից, չնայած դեռ կրում ենք այդ ժամանակներից մնացած վերքերն ու ավերակները փորձում վերակառուցել...


Հ.Գ. Հավատանք,որ փոխենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել