Հայաստանի Հանրապետության տարբեր մասերում ըմբոստության օջախներ են բոցկլտում: Իշխանության գլխին մուժ ու մեգ է կուտակվում: Անտարբերության մատնված գյուղացիների ցասման շրջանակը նեղացնելու համար կառավարությունը օգտագործում է զորքն ու բանակը: Կուշտ բթված նախարարները արդեն վազում են մայրուղիներ, որ ըմբոստության ալիքը չգա, հասնի մայրաքաղաք: Նրանք ցանցիր խոսք են ասում, փաղաքշանքով գլուխ են շոյում, նույնիսկ զոհի ճակատ են համբուրում, որ ցույց տան՝ մեղսագործության հետ կապ չունեն: Այդ դիմակակիրները ըմբոստացող ժողովրդի աչքին ուզում են հղի կնոջ տեսքով երեւալ. իբրեւ իրենց մեջ մի քանի տարի է կրում են նույն ցավն ու հոգսը: Օր ու գիշեր գերմարդկային հոգս են կրում այս անելանելի վիճակից ժողովրդին հանելու համար:
Վերջին բռնկումները որ եղան Մարցում, սպանված զինվորի հայրենի գյուղում ու Արմավիրի մարզի տարբեր համայքներում պարզորոշ մի բան ցույց տվեցին. որ համայնքապետերը տարանջատված են իրենց համագյուղացիներից: Նրանք կեղեքիչի առաջ սուփրա-սեղան բացողի պես են իրենց պահում: Համայնքի հոգս ու պահանջին տեր չեն կանգնում: Ավելին՝ նրանք փայտահատի կացնի պոչի դերն են կատարում: Իրենց կծած խնձորի պես են վարվում իրենց ղեկավարած համայնքների հետ: Ընտրությունների ժամանակ տրվում են իշխանության խաղիկներին ու թեւապարին: Նրանց կատարած կեղծիքի հետքը հիմա է երեւում ժողովրդի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել