Ադրբեջանցիները կրակե՞լ են Սեյրան Օհանյանի ուղղաթիռի վրա

Ուղղաթիռի վրա գնդակների հետքեր չկան: Մայիսի 19-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ուղղաթիռով Նոյեմբերյանի զորամաս է ժամանել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Գրում է aravot.am-ը:

Ոսկեպարի բնակիչները մեզ հայտնեցին, որ սահմանի այդ հատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռի վրա, ուղղաթիռը թռչում էր ցածր բարձրությամբ: Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի մանրամասներին ծանոթանալուց հետո, մոտ 2 ժամ անց, նախարարն ուղղաթիռով վերադարձել է Երեւան:

Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցրինք, թե ադրբեջանական զինուժը կրակե՞լ է Սեյրան Օհանյանին տեղափոխող ուղղաթիռի վրա: Նա ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս տեղեկությունը՝ ասելով, որ ուղղաթիռի վրա գնդակների հետքեր չկան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել