Չեմ խոսելու դատարկ ու փուչ մեր վիճակից...բայց իմացիր՝ ոչ մի բան չի ստացվի...Դու կուզես մենակ մնալ, բայց չես կարա... Ինքը կխեղդի քեզ իրա անիմաստ երջանկություններով, բայց գիտես էդ իրա համար մի ամբողջ կյանք ա... Ճիշտ նենց, ոնց ես ու դու էինք իրար հանդեպ... Հիմա մտածում եմ՝ չես սիրի իրան... չես մոռանա ինձ... Բայց որ գաս, արդեն ես քո համար հին եմ լինելու... Ու լավ էլ կսիրես իրան, ես ո՞նց քեզ սիրեցի... Հիմար եմ չէ՞... Դու էլ ես հիմարանում հիմա... Իմ նման ես վարվում... ճիշտ էին ասում, որ գտել ենք իրար... Բայց ես մեծացա չէ՞... Դու ե՞րբ ես հասկանալու... Անիմաստ կլինի... Արդեն 3- րդ, 4-րդ խելքը փոխած կլինենք... Կարող ա չմոռանանք, բայց չենք սիրի... Ո՞ւմ սիրենք էլ, որ գնաց ուրիշի ձեռքով մեծացա՞վ... Ինչի՞ հետ չեկար՝ իրար հետ մեծանանք, ոնց էն ժամանակ... ամեն օր, ամեն ժամ, րոպե, վայրկյան իրար հետ... ցնդել էինք... 
Չափից դուրս հեռավորությունն էլ մի բան չէր... Կարոտ չթողեց... կամ էլ էնքան շատացրեց, որ զզվեցիր ու քոնն էլ ինձ նվիրեցիր... Խեղճ-խեղճ քայլում եմ՝ էդ կարոտը ամեն մասնիկով բռնած ու վախենում եմ, որ կընկնեմ ծանրությունից... բայց ամենավատն էն ա, որ դու ձեռք չես մեկնի... չես օգնի... Մենակ չասես՝ հեռու եմ, դրա համար... Դու հիմա ազատ ձեռք էլ չունես... Ուրիշին ես գրկել չէ՞... Տեսնես էդ ուրիշն է՞լ ա մեր պես, որ հետո քեզ թողի գնա... 
Աչքածակ ենք էլի... անկուշտ ու մի քիչ էլ անամոթ... 
Չդիմացար ... չդիմացար էլի... Ագահ ես, բայց ես քո նման չեմ... Մի բանով գոնե տարբեր ենք... Կմխիթարվեմ...
Քեզ էլ չեմ պաշտելու, չեմ էլ սիրի... Լավ ա էլի, ո՞ւմ սիրեմ... ինչի՞ սիրեմ ... 
Ու շատ ծիծաղալու աաաա... Մեկը չեղավ, մյուսն աաա հաա՞ ... 
Սիրիր ինչքան կարաս ու սիրիր հեռու ինձնից... 
Այ էդքա՜ն վատն ես դու.... :(

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել