Կներեք, բայց որպես մաքուր, ուղն ու ծուծով բրյուսովցի, ես չեմ կարող մեջս պահել ու չարտահայտվել էս ամենի մասին, մանավանդ երբ խոսքը վերաբերումա իմ բուհին, իմ ռեկտորին, իմ համալսարանի՝ իմ երկրորդ տան համբավին:
Խելացիներից ինչ որ մեկը, չգիտեմ թե ով, ժամանակին երևի էսօրվա նման քաղաքականությունից զզված, ասել է. «Քաղաքականությունն անբարորայականություն է»...(կներեք արտահայտությանս համար, ես չեմ ասել ինքնա ասել)... Հիմա ասեմ առակս ինչ կցուցանե...
Արդեն մի քանի օր է ինչ լրատվական կայքերը գերբեռնված, չգիտես ինչ միտումների ու նպատակների լծի տակ ճռռռռալով իրար հետևից «լուսաբանում են» Աշոտյան-Զոլյան հակասությունը: Ովքեր դեռևս տեղյակ չեն, ասեմ: Մինչև վերջերս դեռևս մեր բոլորի համար շատ սիրելի ԿԳ (հուսամ ապագայում արդեն նախկին) նախարար պարոն Աշոտ Աշոտյանը, այլևս իր մեջ չկարորողանալով զսպել արդարության նկատմամբ հակակրանքն ու բոլորին հայտնի վերաբերմունքը, ինչը բնորոշ է բոլոր քաղաքական գործիչ ասվածներին, որոշում է կտրուկ միջոցների դիմել: Ախր չէ՞ որ չի կարելի, Հայաստանում ուղղակի հակացուցվածա, ավելին, օրենսդրությամբ միայն իրենց հայտնի կետերով սահմանվածա որ չի կարելի արդար աշխատել, որ չի կարելի աշխատել ժողովրդի օգտին, որ չի կարելի մնալ նորմալ ու բարոյական մարդ, բայց միաժամանակ նաև քաղաքական գործիչ: Ձև չի:
Քցում-բռնում է, որոշում է ու որոշումն ընդունվում է: Մեջբերում եմ. «ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել»: Մեկը լինի հարցնի ինչի համար... «...կարգապահական տույժը Սուրեն Զոլյանին տրվել է այն բանի համար, որ նա չի կատարել իր վերադասի՝ Արմեն Աշոտյանի հանձնարարականը, որը տրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012թ.-ի մարտի 15-ի թիվ 01/06/2552-12 գրությունով: Այն է՝ չի կատարվել մարտի 19- 23-ը Հայաստանից չբացակայելու մասին հանձնարարությունը, ինչով ըստ ԿԳՆ-ի՝ խախտվել է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդածներ»:
Ինչքան ծիծաղելիա ու պրիմիտիվ: Ի տարբերություն մեր գրեթե բոլոր պաշտոնյաների, որոնք իրենց պարտականությունները կատարելու ժամանակ և փոխարեն չգիտես որտեղ եսիմ ինչ անելիս են լինում, Սուրեն Զոլյանը կատարելիս է եղել իր պարտականությունը, իր գործը, ինչը մնացած պաշտոնյաների համար խորթ է, որովհետև վաղուց արդեն ոչ ոք իր գործով չի զբաղվում, բացի գռփել-չլդելուց... Զոլյանը մասնակցել է Տարածաշրջանային լեզուների Եվրոպական խարտիայի փորձագետների նիստին, ինչին որ Կառավարության անդամները չեն կարող միջամտել.... Մեղադրանքա ներկայացվում մի Մարդու, ով արդեն 15 տարի է ինչ ղեկավարում է ողջ Եվրոպային հայտնի ԵՊԼՀ-ն: Ու ղեկավարել է առանց որևէ վրիպումի, առանց որևէ սխալի: Միշտ եղել է անշահախնդիր ու իր պարտականություննեերը ճշգրիտ կատարող: Հայաստանը բազմաթիվ անգամներ եվրոպական երկրներում աչքի է ընկել հենց ԵՊԼՀ-ի շնորհիվ: Պարոն Սուրեն Զոլյանը եղել է ուսանողների առաջին ընկերն ու աջակիցը, նրանց սատար կանգնողն ու խորհրդատուն, իսկական բարոյական ու օրինակելի կերպար, երբեք դիկտատորական, սեփականատիրական վարք չի դրսևորել, եղել է բարոյական արժեհամակարգով օժտված անձնավորություն: Զոլյանը, ի տարբերություն ավանդույթ դարձած արտաքին ունեցող հաստափոր ու հաստավիզ նախարարների, չի հավաքում բոլորի ունեցվածքն ու ծլկում եվրոպաները կայծեր անելու: Ամոթ ունեցեք, հայն էտքան անարժանապատիվ չի լինի: Միանգամից ասեք, որ ընտրություններ են ու ու ուզում ենք «մեր մարդուն» տենանք էտ պաշտոնում, միանգամից ասեք, որ անսովորա արդար աշխատող մարդ տեսնել ոլորտում...
Եթե այս ամեննա այսօր կոչվում քաղաքականություն, ուրեմն անշուշտ ենթադրենք, որ «քաղաքականությունն իրոք անբարոյականություն է»...
Հուսանք, որ դատարանն այնքան խելացի կգտնվի որ չեղյալ կհամարի որոշումը,հակառակ դեպքում...չեմ էլ ուզում պատկերացնել թե ինչ կարող է լինել...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել