Ո՞վ կարա բացատրի ասենք՝ Հայրիկյանի ընկեր Եղնուկյանը, Զարուհի Փոստանջյանը, Դավիթ Սանասարյանը և այլոք գնացել էին կառավարության շենքի դիմաց, որ ի՞նչ անեին:
Իրենց գալն արդարացված կլիներ, եթե զինվորի դիակը Երևան բերած լինեին, ինչը տեղի չունեցավ:
Եթե պատկան մարմինների պատասխանատուները տեղում բանակցում էին զոհված զինծառայողների ծնողների հետ ու լուծում տալիս խնդրին, նման աժիոտաժ ստեղծելու իմաստը ո՞րն էր, կառավարության շենք մտնելով ի՞նչ էին ուզում անել…
Հերթական անգամ ապացուցեին, որ իրենց առաքելությունը շոու սարքել է, ոչ ավելին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել