Վերջին շրջանում բուռն քննադատություններ են լսվում ներկայիս կառավարության, կառավարության աշխատանքի, կառավարության աշխատակազմի ծախսերի, կառավարության աշխատակազմում աշխատող անձանց և նրանց պահվածքի և քաղաքական մեկնաբանությունների վերաբերյալ։ Ողջունում եմ, որ հայ ժողովուրդը մտահոգված է կառավարության ծախսերի վերաբերյալ, մտահոգված է կառավարությունում աշխատող մարդկանց աղանդավոր լինելու համար, ես էլ Ձեզ նման մտահոգված եմ, բայց, ժողովուրդ ջան, մեր Նիկոլին աշխատելու ժամանակ է պետք, աշխատելու ժամանակ ևս՝ իր կառավարությանը, քանի որ իրենք այդ գործում գիտակ չեն, և փոքր վրիպումը, որ դուք սկսում եք քննադատել, սկսում է խանգարել իրենց աշխատանքին, և մի քիչ համբերություն․ համբերատար լինելը բոլոր հայերիս պարտքն է և սատարելը այս կառավարությանը մեր միասնական պայքարն է հանուն նոր Հայաստանի։ Մենք չենք ուզում միաձուլվել, ես վստահ եմ, բոլորս ցանկանում ենք ապրել ապահով Հայաստանում՝ իմ երազանքի երկրում։ Ես չեմ վկայում նաև, որ մենք ինքներս ապրելու ենք 7 աստղանի երկրում, ունենալու այն, ինչ փնտրում ենք՝ լինելով այն, ինչ լինելու ենք, և մեր Նիկոլն էլ ամենակարողը չի, քանզի նախնյաց նախնիները, բառիս բուն իմաստով, թալանել են հայոց աշխարհը՝ ՀՀ-ն։ Մենք ականատես ենք փոփոխության հանուն լավի, պայծառ Հայաստանի։ Փոփոխությունները միանգամից չեն կարող լինել, դրանք կլինեն դանդաղ, բայց արդյունավետ, փոփոխությունների միանգամից պետք չէ սպասել, նորից եմ կրկնում՝ ժամանակ է պետք։

Ես լավատես եմ, այո, հույսեր ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու, որ ՀՀ-ն լինելու է ամենալավ երկիրը։ Եվ իմ և Ձեր երեխաները ապրելու են ապահովված երկրում։ Չմոռանանք, որ մենք ելել ենք փողոց կարիքից դրդված, իսկ այդ կարիքը բավարարելու համար ուղղակի պահանջ է պետք։ Լինելով պահանջատեր՝ մի քիչ համբերություն, և ամեն ինչ լավ է լինելու։ Վստահաբար, ողջունում եմ վերջին շրջանում ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները, ժամանակն ամեն ինչ ցույց կտա, և ողջունում նոր իշխանության պահանջատեր լինելը՝ հանցագործությունների բացահայտում և միլիոնավոր դրամների ետ վերադարձում դեպի ԿԲ․ բոլորը անխտիր պետք է պատասխան տան իրենց գործած հանցագործությունների համար՝ հայտնվելով ճաղերի ետևում, և քննադատություն անել առանց հասկանալու շրջապատում, կարծում եմ, բոլորիս կողմից մեծամտություն կլիներ՝ ապահովելով նախկին իշխանությանը քվորումներ, ինչը բոլորիս արդեն ձեռնտու չէ։

Ժողովուրդ, Նիկոլին ժամանակ է պետք, իսկ ժամանակի հետ մենք կքաղենք հասունացած պտուղներ մեր այգուց․ սա լավ դիտարկում է հասկանալու համար, որ ամեն ինչ լավ է լինելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել