Հոդված 5. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:

Գալիք ազգային ժողովի ընտրությունները բացառիկ են այն առումով, որ մեր երկրում կարող է ձևաորվել այնպիսի քաղաքական համակարգ, որտեղ հանձինս ընդդիմության գործող իշխանություններին կլինի զսպող և հավասարակշռող, իսկ իշխանությունները հասկանալով, որ անփոխարինելի չեն, և եթե անգամ չեն ցանկանում գործել իրենց բուն էությանը համապատասխան, այն է՝ ծառայություններ մատուցել ժողովրդին, հեռացվելու վախից հնարաորինս կկատարեն իրենց պարտաորությունները: Քաղաքական համակարգի հետագա զարգացման համար ՀՀԿ-ն, որը սերտաճել է պետության բոլոր բնագավառներում՝ պետք է դառնա ընդդիմություն, հակառակ դեպքում ստիպված է լինելու հետևել տխրահռչակ ՀՀՇ-ին: Բայց եթե ՀՀՇ-ին թույլ չտվեցին այնքան ձախողվել ու հեռացրեցին, ապա ՀՀԿ-ն այդ հնարաորությունը չի ունենա, քանի որ նա չափազանց շատ է բարձրացել կործանման սանդղակով և նրա վայրէջքը կործանարար կլինի:
Օգնենք, որ մեր սիրելի հայրենիքում ձևաորվի քաղաքական համակարգ՝ ուժեղ ընդդիմություն և ուժեղ իշխանություն:
Ոչ ասացեք ՀՀԿ-ին, դա միայն նրա օգտին կլինի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել