Պայքարելու համար նախ պիտի ունենալ արժեհամակարգային, գաղափարական ու նպատակային հենքեր: Ու ոչ միայն ունենալ, այլև լինել դրանց կրողը, կիրառողը ու դրանցով ապրողը: Այ երբ մեր հասարակությանը կմատուցվի մեր ազգին համապատասխան արժեհամակարգ և գաղափարախոսություն, կմատնանշվի այն նպատակը, որի համար պայքարելու ենք, ու հասարակությունը կդառնա այդ ամենի կրողն ու պահպանողը, այդ ժամանակ, կարծում եմ, պայքարի կարիք էլ չի լինի: Ինքնըստինքյան ամեն ինչ կփոխվի: Իսկ քանի դեռ շարքային քաղաքացին առաջնորդվում է այսօրվա իշխանավորի արժեհամակարգով, այսինքն՝ եթե ինքն էլ լիներ իշխանավոր, կվարվեր նույն կերպ, ապա ոչ մի պայքար արդյունք չի տալու: Մնում է ձևավորվի այն խավը, որը կարող է վերոնշյալը ձևակերպել հասարակության համար ընկալելի կերպով ու տալ հասարակությանը, հասարակության կողմից էլ դա ընկալվի և ընդունվի: Մնացածը հալած յուղի պես կգնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել