Այսօրվա Բլոգնյուզ.ամ-ում ,,Ավրաամ Ռուսսո և Ֆիլիպ Կիրկորով, Ո՞վ եք դուք,, վերտառությամբ մի հոդված էր տեղադրված, ուր քննադատվում էին այս երկու երիչները, որ իրենց հայ լինելու մասին չեն բարձրաձայնում, որ թուրքական մամուլին տված հարցազրույցի ժամանակ Աբրահամ Ռուսոն չի ասել, որ ինքը հայ է և հայերեն գիտի։ Նախ մենք որտեղից գիտենք, թե ինչ է ասել Ռուսսոն թրքական մամուլին, որը կարող է տեղադրել ամեն ինչ, ինչը իրենց է ձեռք տալիս և բացի այդ, ինչո՞ւ ենք այլոց մեջ հայություն փնտրում, երբ մեզանից շատերն ապրելով Հայաստանում, ազգադավ են, մինչև ե՞րբ պիտի ուշադրություն դարձնենք, թե ինչ են անում ուրիշները մեր ազգային արժեքների հետ, նրանց քննադատելու համար, երբ Զաքարիա մարգարեի նման պապանձվում ենք, երբ այդ նույնը իր հայրենիքում կատարում է մեր իսկ հայը։ Ինչո՞ւ ենք ուզում, որ Աբրահամ Ռուսսոն, որն իրականում Սիրիահայ է, որի մեծ եղբոր աղջիկը եղել է մեր համայնքի անդամներից մեկը և առաջին անգամ նրանից եմ իմացել Աբրահամի մասին, ուզում ենք որ անկեղծանալով խոստովանի իր հայ լինելու մասին և հանկարծ հիասթափություն ենք ապրում, որ նա դա չի անում։ 
Եթե մեզ համար այդքան կարևոր է հայ լինելը, ինչո՞ւ ենք մեր Սրբազան երկիրը աղբանոցի վերածում, մարդկային աղբակույտի, իր անբարոյական կերպարի անկերպարությամբ, ինչո՞ւ ենք այլանդակում մեր լեզուն, ինչու ենք կողոպտում մեր իսկ հային, թալանում, վիրավորում, ծեծում, սպանում և այս բոլոր պարագաներում մնում ենք լուռ, սակայն հանկարծ հայրենասիրության ոգին է արթնանում մեր մեջ, երբ խոսում ենք անորոշ ծագում ունեցող Բեդրոսի որդի Ֆիլիպի մասին, կամ Աբրահամի մասին։ Ինչո՞ւ ենք հայությունը Հայաստանից դուրս ծնվածի մեջ փնտրում, իսկ Հայաստանում ծնվածի մեջ հայկականություն չենք փնտրում։ Ինձ ասեք մի պարագա, երբ հրեա որևէ գործիչ, ինչպես օրինակ ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ, երբ իր հրեա լինելը հրապարակայնորեն չի խոստովանում, հանկարծ որևէ մի հրեա նրան մեղադրի դրանում։ 
Ո՞վ է մեզ՝ Հայաստանցիներիս, իրավունք տվել ամեն անհատի կյանքից ներս մտնելու և նրա անձնական կյանքի որոշիչը հանդիսանալու։ Ուրիշի կյանքում բարոյականություն փնտրող ամեն մեկ անձ նախ թող այն իր կյանքում փնտրի, որպեսի Պարսկարստանից եկած հային, պարսիկ չկոչի, թուրքիայից եկած հային, թուրք չկոչի, կամ Սիրիայից եկած հային, արաբ չկոյի, քանի որ շատերն իրենց կյանքով և մտածելակերպով ընդհանրապես հայտնի չէ, թե ինչ ծագում, ազգություն և գույն ունենք։ Մի փնտրեք այլոց մեջ այն, ինչը չունենք մենք ինքներս մեր մեջ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել