Գերմանական մամուլն ու քաղաքական գործիչները ծնգլ արեցին արդեն Օզիլի հեռացման լուրը խաղարկելով: Օզիլը բողոքել է, որ չի ուզում այլև ռասիստական մթնոլորտում մնալ, թե թիմը հաղթեր, նրան գերմանացի էին անվանելու, թե պարտվեր` թուրք: Իսկ այն, որ Էրդողանի հետ նկարվել ա ու հիանում ա նրանով` էդ հեչ:
Բայց ինչն ա հատկանշական էս պատմության մեջ:
. Գերմանալան հասարակության մեջ դեռևս ամենացավոտ ու պռովոկացիոն հարցը նացիոնալ սոցիալիստական գաղափարախոսության արգասիք` խտրականությունն է: 
. Գերմանիան որքան էլ փորձեց ամերիկյան մոդելի ժողովրդավարություն ստեղծել` այն է գերմանքցուն պայմանավորել ըստ իր անձնագրի, և ոչ թե ծագման, ձախողեց:
. Երևաց, որ միայն լեզվին կատարելապես տիրապետելն ու հասարակության մեջ բարձր դիրք գրավելը դեռևս ինտեգրացիայի ցուցիչ չեն:

Բայց ինձ համար մեկ ա` երեսպաշտության հոտ ա գալիս...
Կարելի է Էրդողանին դաժան քննադատել, նրա հետ նկարվողներին ու նրան պաշտողներին անարգանքի սյունին գամել, բայց երբ օրինակ Գերմանիայի քաղաքական վերնախավը Թուրքիային դարերով ուժեղացնում է, տանկեր ա մատակարարում, որ վերջինս Սիրիայի հյուսիսը անեկցիայի ենթարկի, դա ոչինչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել