Դրանք չնկատել անհնար է: Կարմիր գույնի խալերն առաջանում են պարանոցին, կրծքավանդակին, թիկունքին: Իսկ ի՞նչն է դրանց առաջացման պատճառը: Վտանգավո՞ր են ու պե՞տք է հետևել դրանց վիճակին: Կարմիր բծերը կամ խալերն ամենևին էլ ցավոտ չեն, սակայն այնքան էլ հաճելի տեսք չունեն, իսկ որ ամենակարևորն է՝ դրանք առաջանում են հանկարծակի: Գուցե պատճառը սնունդն է կամ գուցե դա ինչ-որ հիվանդության ախտանշա՞ն է:

Հիմնականում կարմիր գույնի խալերը մաշկի պիգմենտացիայի փոփոխության հետևանք են, որոնց պետք է հետևել: Դրանք կոչվում են կարմիր նևուսներ կամ անգիոմա: Հիմնականում առաջանում են միջին տարիքի մարդկանց մոտ, ովքեր նաև բաց գույնի մաշկ ունեն:

Հիմնականում առողջության համար վտանգ չեն ներկայացնում, սակայն եթե դրանք հաճախակի են հայտնվում, այն էլ՝ մեծ քանակությամբ, ապա դա մասնագետ բժշկին դիմելու առիթ է արդեն, որը կարող է նշանակել օրգանիզմում կատարվող ինչ-որ փոփոխություն: Սովորաբար փորձագետներն այդ երևույթը կապում են լյարդում առաջացած խնդրի կամ էլ դրա ոչ կանոնավոր աշխատանքի հետ:

1.Կարող են առաջանալ ոչ ճիշտ սնման հետևանքով, երբ աղիքներում ու լյարդում մեծ քանակությամբ թույներ են կուտակվում: 2.Դրանք կարող են առաջանալ նաև արյունատար անոթների ոչ նորմալ աճով:

3.Կարմիր խալերը (1-4 մմ սահմաներում) կարող են տեղակայվել անութների փոսորակում, սեռական օրգանների, կրծքի, թիկունքի, ձեռքերի ու ոտքերի վրա: 4.Դեմքին, թևերին ու մարմնի մյուս բաց հատվածներին կարմիր բծեր կարող են առաջանալ նաև արևի ազդեցությամբ:

5.Ուշադրություն դարձրեք նման բծերի եզրերին ու կազմությանը, եթե անհարթ են ու չափսերը 6 մմ-ից ավելի, ապա պետք է մաշկաբանի հետ խորհրդակցել: 6.Հաճախ նման խալերի առաջացումը պայմանավորված է ժառանգականության գործոնով:

7.Երբեմն դրանք կանանց մոտ կարող են առաջանալ հորմոնալ փոփոխության հետևանքով: 8.Եվ, վերջապես, դրանք կարող են առաջանալ պարզապես տարիքի հետ: 9.Եթե հայտնաբերել եք կարմիր խալեր, խուճապի մի մատնվեք, քանի որ ոչ մի լուրջ բան դրանք չեն նշանակում ու հետևաբար, բուժում էլ պետք չէ սկսել: Բայց եթե մեծ քանակությամբ խալեր են առաջացել կրծքի շրջանում, ապա դիմեք բժշկին:

10.Մեկ կամ երկու կարմիր խալը ոչինչ չեն նշանակում, սակայն անսպասելի մեծ քանակությամբ կարմիր խալերը առողջական խնդիրներ են մատնանշում: Ստուգեք դրանց ձևն ու չափսը, գույնը, եթե դրանք կարմիր են, ապա խնդիր չկա, իսկ եթե գնալով ավելի մգանում են, ապա տեղեկացրեք դրա մասին մասնագետին:

Բուժումն ու կանխարգելումը: Փորձագետները վստահեցնում են, որ կարմիր խալերի առաջացումը կանխարգելելու համար ժամանակ առ ժամանակ հարկավոր է մաքրել աղիքներն ու լյարդը:

  • Փորձեք մեծ քանակությամբ թարմ բանջարեղեն ներառել օրաբաժնում ու թարմ հյութեր խմել: Այս պլանում շատ օգտակար են գազարն ու նեխուրը:
  • Սննդի մեջ օգտագործեք զեյթունի ձեթ ու, եթե հնարավոր է, ավոկադո:
  • Հնարավորության դեպքում օրը սկսեք մեկ բաժակ կիտրոնահյութով:
  • Խուսափեք կաթնամթերքից:
  • Խուսափեք արևի ճառագայթների ազդեցությունից, դրան կօգնեն արևապաշտպան քսուքները, հատկապես՝ դեմքն ու պարանոցը պաշտպանելու համար: Իսկ ընդհանրապես փորձեք միշտ ապահովել մաշկի խոնավությունը, բավարար քանակությամբ С վիտամին օգտագործեք, խուսափեք արևից ժամը 12-16-ի հատվածում:

Սովորաբար կարմիր խալերը, մեկ անգամ մարմնի վրա հայտնվելով, այլևս չեն անհետանում: Եթե դրանք ձեզ շատ են անհանգստացնում, ապա կարող եք բնական միջոցներ կիրառել, օրինակ՝ ամեն օր սոխի հյութով թրջոց անել այնքան ժամանակ, մինչև դրանք կանհետանան: Մյուս տարբերակը С վիտամինի հաբով թրջոցն է (կրկին կանոնավոր): Այդուհանդերձ, բոլոր միջոցներից զատ՝ պետք է հետևել սննդին, հնարավորինս զերծ մնալ օրգանիզմում թույների կուտակումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել