Մի տեսակ անիմաստ ա դարձել իշխանություններին քննադատելը: Միևնույնն ա, էդ քննադատությունը էական ազդեցություն չի ունենում ընտրական գործընթացի վրա, որովհետև ՀՀԿ-ն ինչքան ուզում ա, էնքան էլ խփում ա: Դա նաև չի ազդում որոշումների ընդունման վրա, որովհետև երբ տղերքը «ընտրվելու» պրոբլեմ չունեն, ինչո՞ւ պետք ա հասարակության կարծիքը հաշվի առնեն: Տպավորություն ունեմ, որ բառերը ավարտվել, սպառվել են: Հինգ տարվա ընթացքում ՀԱԿ-ը, լինելով հիմնական ընդդիմադիր ուժը, իշխանությանը հակակշռող և զսպող բևեռը, կարծես թե ամեն ինչ ասաց, բացատրեց հանցագործ բուրգի ամբողջ մեխանիզմը, բայց դա չհանգեցրեց իշխանափոխության: Նույնիսկ երկու նոր տերմինով ասած ոչ իշխանական հեռուստաալիքների առկայությունը, որոնք ըստ Սերժի «գաղջ» մթնոլորտ են սետեղծում, չհանգեցրեց իշխանափոխության կամ գոնե իշխանության բարեփոխմանը: Այսինքն՝ մեդիայի ու խոսքի դերն է ընկել, գրեթե զրոյացել: Բայց չէ՞ որ ընդդիմության հիմնական զենքը, պայքարի գործիքը խոսքն է: Չգիտեմ, թե ի՞նչ ա պետք անել: Գուցե գործե՞լ: Բայց ինչպե՞ս գործել, երբ գործելու լծակներ չունի ընդդիմությունը, իսկ ցանկացած առաջարկություն, օրինագիծ մերժվում է իշխանության կողմից, իսկ լավագույն դեպքում գաղափարը գողանում են և աղճատված, խեղաթյուրած ձևով իրագործում, ինչպես Բագրատյանի մի քանի առաջարկությունների դեպքում է եղել: ՀՀԿ-ն բոլորի կրանթները փակում է: Մի տեսակ անելանելի և պայթյունավտանգ իրավիճակ ա ստեղծվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել