Ուրեմն էսպես: Հուսահատվելուց, տվայտանքներից, ողբ ու կականից, «կոտորվում ենք», «ազգովի կործանվում ենք» գոռալուց ոչ մի օգուտ չկա: Բացարձակապես ոչ մի օգուտ: Բայց վնաս շատ կա: Քիչ չի, որ դուք հուսահատվում եք, ուրիշներին էլ հետն եք ձեր ջրապտույտի հորձանուտը ներքաշում: ՉԻ ԿԱՐԵԼԻ: Հարգելի գուժկաններ, հոռետեսներ, հանեք ձեր սև ակնոցները, հարգելի լավատեսներ, հանեք ձեր վարդագույն ակնոցները: Վաղը կլինի միայն այն, ինչ կլինի: Կարող է նույնիսկ պատերազմ սկսվել: Գիտակցո՞ւմ եք սա: Պատրա՞ստ եք դրան: 
Ի՞նչ Է ձեր ուզածը: Լա՞վ բաներ եք ուզում: Ուրեմն դադարեք ողբալն ու գործ արեք: Ու հասեք ձեր ուզածին: Ինչ կուզեք, ինչ կորոշեք ու ոնց կհասնեք ձեր ուզածին, դա էլ ձեր որոշելիքն է: Եթե ձեր ուզածը լինելիք բան է, ուրեմն կլինի: Եթե լինելիք բան չի, ուրեմն չի լինի: Էլ ի՞նչ իմաստ ունի ողբալն ու իրեն պատեպատ խփելը: 
Ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չի կարող ասել, թե նույնիսկ վաղը ինչ կարող է կատարվել ամեն մեկիս հետ առանձին, ու բոլորիս հետ՝ միասին վերցրած: Ուրեմն հանգիստ կացեք ու դադարեք տվայտել: 
Տղամարդավարի պահեք ձեզ, եթե կարող եք, լուրջ պահեք ձեզ: Եթե չեք կարող, գոնե էս ողբ ու կականն անջատեք ու մի տվայտեք: Արդեն սպանեցիք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել