Երեկ <Թռչկանի> կազմակերպած բնապահպանական կոնֆերանսի մասնագետ զեկուցողները ներկայացրեցին տիրող իրավիճակը, որը շատ հեռու էր բավարար կոչվելուց:Բնապահպանական տարրական նորմերի խախտումով հանքարդյունաբերություն և քաղաքաշինություն, անտառների նվազումում, գետերի աղտոտում, կենսաբազմազանության վտանգում:Ու այս ֆոնի վրա Կաթողիկոսն է պատասխանում բնապահպանների նամակին, որի իմաստը այն է թե ես այս հարցում մենակ կարող եմ աղոթել մնացածը պետական լիազոր մարմինների գործն է:եթե քաղաքի կենտրոնում լեզվի ինստիտուտը պետք է հողին հավասարացնել և ռեզիդենցիա կառուցել հույսը մենակ աղոթքը չի այլ կոնկրետ խոսակցությունը պատկան մարմիների հետ:Մյուս կողմից էլ նախագահն է ասում թե բնապահպանները մեր դաշնակիցներն են:Ու այստեղ ես հիշեցի մի հին անեկդոտ. Եկեղեցուց ջահ են գողանում : Քննիչը գալիս է հետաքննության և զրույցի է բռնվում սրբապակերների հետ, որոնք կենդանություն էին առել:Մեկը ասում է ես Սբ. Պետրոսն եմ, մյուսը Սբ.Պողոսն եմ, Թադեոսն եմ: Ի վերջո քննիչը շփոթված և զայրացած գոռում է.<<էս սաղդ սուրբ եք բա լուստրեն ով ա տարել>>:ՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել