ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև արդեն կոնկրետ ռազմական թեմայով լեզվակռիվ է սկսվել: ԱՄՆ-ն զգուշացնում է աշխարհին չինական ահագնացող ռազմական վտանգի մասին, որից հետո Չինաստանն ավելի ու ավելի է անտեսում ԱՄՆ-ի այդ ահազանգն ու «ինադու» խորացնում իր ռազմական հետաքրքրությունները: Ի վերջո տնտեսապես ու արտադրությամբ աշխարհին նեղած կոմունիստական կապիտալիզմի հսկայական եկամուտները մի տեղ պիտի ծախսվե՞ն, թե՞ ոչ: Ռազմական ծախսերով Չինաստանը զսպում է այն տնտեսական լուրջ հետևանքները, որ կարող են լինել համաշխարհային դոլարի այդքան կուտակումով ԱՄՆ-ից դուրս հենց Չինաստանում: Չինաստանը, տնտեսապես գրավելով համաշխարհային շուկան, կուտակում է հսկայական դոլարներ, որոնցից պետք է մի կերպ ազատվի՝ նորից եկամուտ ունենալու համար, իսկ դրա ամենակարճ ճանապարհը ռազմական ծախսերն են, ինչն էլ, հավանաբար, կայունացնում է դոլարը աշխարհում, այլապես անհնար է առանց լուրջ հետևանքների այդքան դոլար կուտակել: Մյուս կողմից մսխելով այդ դոլարները ու ռազմականապես հզորացնելով սեփական ներուժը` Չինաստանը ստիպում է ԱՄՆ-ին տպել կրկին ու կրկին, որով էլ արժեզրկվում է դոլարը: ԱՄՆ-ին մնում է սոսկ նյարդայնանալ, հատկապես, որ արաբական անապատներում այդքան անհաջող խրվելուց հետո զբոյներ է տալիս: Չինաստանը իրոք «անհնար» պետություն է:

Կից նյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել