«Շոուբիզնեսասեր» հասարակության համար նորություն չէ, որ շատ-շատերն այս բնագավառում «առաջ են գնում» իրենց ծանոթ-բարեկամների, այլ անձնական սերտ, ես կասեի չափից ավելի սերտ կապերի շնորհիվ: Իսկ փոքրամասնությունը «տաշած քարը գետնին չի մնա» կարգախոսին համապատասխան է շոու բիզնեսում հասնում հաջողությունների: Ամեն ինչ լսել էինք, բայց ազգուրացության և, այսպես ասած, «շոպլիկության» նման դրսևորումների դեռ չէինք հանդիպել: Ինչպե՞ս է լինում, որ իրավիճակից ու գտնվելու վայրից կախված մարդիկ փոխում են իրենց ազգությունը: Այո, բառացիորեն փոխում են:

Կարծում եմ՝ բոլորս կհիշենք վերջին տարիներին Ավրաամ Ռուսսոյի մի քանի այցը Հայաստան (դժվարանում եմ գրել հայրենիք): Ի դեպ, Ռուսսոն Հայաստան էր այցելել իր համար շատ դժվարին օրերի, երբ Ռուսաստանում ուներ շատ խնդիրներ և բազմիցս ենթարկվել էր ծեծի ու բռնության: Այդ այցելություններից մեկի ժամանակ երգիչը նշել էր, որ ազգությամբ հայ է, նույնիսկ մի քանի հարցազրույց էր տվել հայերենով: Չնայած այսչափ անկեղծությանը` Ռուսսոն թուրքական լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, թե ինքը կես թուրք է, կես արաբ, իր հիացմունքն է արտահայտում թուրք երաժիշտների մասին և այն հարցին, թե քանի լեզվի է տիրապետում երգիչը, Ռուսսոն թվել է մի քանի լեզուներ, որոնց թվում հայերենը չի եղել: Այս հարցազրույցը Ֆեյսբուքում ու յութուբյան մեկնաբանություններում սուր քննադատվել է, մարդիկ մի որակում են տալիս դրան. «Ամոթ է, Ավրահամն այս քայլով ցույց է տվել, որ երկերեսանի է: Ստացվում է, որ Ռուսսոն Հայաստանում հայ է, Թուրքիայում՝ թուրք»: Ինչևէ, Ռուսսոյի հայ լինելը քչերս ենք երազում:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել