Միայն վերջերս արխիվներում հայտանաբերվել է Իոսիֆ Ստալինի կողմից նկարված մի նկար, որտեղ պատկերված էր ֆինանսների նախարարին պատժելու մեթոդ: Նկարին կից առկա էր գրություն, որը էլի արված էր անձամբ Ստալինի կողմից: Թղթի աջ կողմում գրված էր․

«Պոլիտբյուրոյի անդամներին․Նախկինում կատարված և ապագայում կատարվելիք բոլոր մեղքերի համար Բրյուխանովին կախել ամորձիներից, և եթե նրա ամորձիները դիմանան, ապա արդարացնել նրան դատական կարգով, իսկ եթե չդիմանան, խեղդել գետում:
Իս․ Ստ․»

Ն․Պ․ Բյուխաննովը ԽՍՀԿ ֆինանսների ազգային կոմիսարն էր 1930 թվականին, երբ նկարվել է այս նկարը: 1938 թվականին նա ենթարկվեց ռեպրեսիաների, բայց ոչ նկարում պատկերված եղանակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել