Ընդհանրապես տարածված տեխնոլոգիա է որևէ առաջին անհրաժեշտության ապրանքի թանկացման մասին կազմակերպված ինֆերմացիոն արտահոսք կատարել` հետո նույն այդ թանկացումը կանխելով և դրա վրա մեծ դիվիդենտներ վաստակելով (բավական ա հիշել ժամանակ առ ժամանակ շրջանառվող` տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին լուրերը, որոնք հետո, որպես գերագույն նվեր, բարեխղճորեն հերքվում են քաղաքապետարանի կողմից):
Սատանան ասում ա, որ գազի գնի թանկացման մասին ինֆորմացիան հենց էդ շարքից ա. մանավանդ եթե հաշվի առնենք այն, որ գազի գնի թանկացման մասին բոլոր լուրերը մինչ այս հիստերիկաբար հերքվել են ամենատարբեր մակարդակներով:
Եվ հանկարծ այդքանից հետո միանգամից անսքող ու բացեիբաց տեղեկատվական հոսք` գազի թանկացման մասին, մեղմ ասած, կասկածելի ա դառնում, որքան էլ որ ազգիս ընդդիմադիրները պնդեն, որ ընտրությունները պրծել են, իսկ այժմ վայելելու ենք դրանց դառը պտուղները, որի առաջին օրինակը գազի գինն ա:
Հ.Գ. Չեմ բացառում նաև հերթական անգամ հակառուսական տրամադրությունները բարձրացնելու միտումը, չնայած այսօր աչքովս ընկավ մի օգտատերի խելացի միտք, որ Ռուսաստանը այժմ գազը մեզ վաճառում է 2 անգամ ավելի էժան գնով, քան այն գինը, որով գնում ենք մենք՝ սպառողներս, և մեղավորին պետք է մեր սահմանից այս կողմ փնտրենք, ոչ թե այն կողմ:
ՀԳ-2. Չեմ ուզւոմ պնդել, թե ամեն ինչ միանշանակ այնպես ա, ինչպես նշում եմ, ժամանակը ցույց կտա իհարկե, բայց որ սա հստակ կազմակերպված ակցիա ա, դրանում մի վայրկյան անգամ չեմ կասկածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել