Սիրիական հարցի նախապատմությունն ու զարգացումը առհասարակ բավականին հետաքրքիր է: Սկզբում թվում էր, թե այն արաբական գարնան հերթական մասն է ու բովանդակային շարունակությունը, սակայն ժամանակն ու ծավալվող իրադարձությունները ցույց տվեցին, որ միջազգային քաղաքականության մեջ, այնուամենայնիվ, սիրիական հարցը արաբական գարնան տրամաբանական շարունակությունն է, սակայն դրան բնորոշ անտրամաբանական սցենարով:
Իհարկե, սիրիական հարցում այլ էր և հետաքրքրական նաև գերտերությունների և այլ հարևան պետությունների, ինչպես նաև փոքրամասնությունների` ի դեմս քրդերի ներգրավվածությունը: Ամերիկյան վարչախումբը սկզբում լավատեսորեն էր տրամադրված Սիրիայի նկատմամբ և գովաբանում էր Ասադին, որպես լավ ղեկավար, նրան հետևում էր գործընկեր և Սիրիայի անմիջական հարևան Իսրայելը: ՌԴ-ն ևս լավ էր տրամադրված՝ առաջին հերթին հաշվի առնելով ահռելի պայմանագրերը Սիրիայի հետ ռազմական ոլորտում: 
Հարցը այժմ բավականին թեժացել է: ԱՄՆ ցանկանում է ամեն կերպ ցույց տալ իր չեզոքությունը և հանրությանը հրամցնում է, որ ԱՄՆ կողմ է հարցի խաղաղ կարգավորմանը, և որ Սիրիան պետք է ինքնուրույն լուծի խնդիրը, և առայժմ զորք չի մտցնում այնտեղ, ինչը լրիվ բավական է Իսրայելի համար առայժմ պասիվ մնալու: ՌԴ-ի չեզոքությունը, ի տարբերություն ԱՄՆ-ի, սպասողական է, չնայած Ասադի ՌԴ այցերին ու բարեկամական ձեռքսեղմումներին, կարծում եմ՝ բավական է ԱՄՆ երաշխավորի, որ իշխանափոխության դեպքում ՌԴ ռազմական բազմամիլիարդանոց պայմանագրերը չեն կասեցվի, և ՌԴ-ն կհանձնի Ասադին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել