Այսօր առավոտից համացանցով և լրատվամիջոցներով տեղեկություն էր պտտվում Երևան քաղաքի բնակիչ, Հայ-ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանող Արմեն Մուրադյանի անհայտացման մասին: Նա մայիսի 11-ի առավոտյան դուրս էր եկել տանից և մինչ այսօր ոստիկանությանը չէր հաջողվում գտնել նրան: Տղային վերջին անգամ տեսել էր տաքսու վարորդը, ով մայիսի 11-ին նրան հասցրել էր Երիտասարդական մետրոյի մոտ: 

Քիչ առաջ Արմենի մայրը` տիկին Անահիտը,  հայտնեց, որ իրեն զանգահարել է ավագ որդին և հայտնել, որ եղբայրը Դիլիջանում է,  և այժմ նրանք  գնում են նրա հետևից: Մանրամասներն ավելի ուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել