Tert.am-ը գրում է.

Հուլիսի 4-ին Եվրախորհրդարանն իր վերջին քվեարկությունը կանցկացնի Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ, և ես որևէ կասկած չունեմ, որ ճնշող մեծամասնությամբ կընդունվի փաստաթուղթը։ Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրախորհրադարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը։

«Համաձայնագրի վավերացումը միայն սկիզբն է լինելու։ Փաստաթղթի հաջող իրականացումը կօգնի ԵՄ-ից ներդրումներ ներգրավել և կօգնի կոնկրետ օգուտներ արձանագրել հայ ժողովրդի համար։ ԵՄ-ն այստեղ է՝ օգնության ձեռք մեկնելու Հայաստանին։ Վավերացման գործընթացն արդեն ընթանում է ԵՄ երկրներում։ Ես այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- նշեց նա։

Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի համար Դեյվիդ Մքալիսթերը կոչ արեց ՀՀ-ին սկսել դրա խթանման ուղղությամբ աշխատանքները։ Մասնավորապես, ըստ ԵԽ անդամի՝ վիզաների ազատականացման համար կարևոր են Եվրոպայում ապօրինի ձևով գտնվող հայ միգրանտների նվազեցման ուղղությամբ աշխատանքները և կոռուպցիայի դեմ պայքարը։

«Չեմ կարող երկխոսության մեկնարկի հստակ ժամկետ տալ։ Մենք ողջունում ենք արդեն վիզաների դյուրացման հաջող ընթացքը, բայց լրացուցիչ ուզում եմ շեշտել՝ այս հարցում Հայաստանից միգրանտները չպետք է չարաշահեն ապաստանի համակարգը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ հաջող պայքարը մեծ ազդեցություն կունենա։ Վիզաների ազատականացման երկխոսությունը պետք է խթանվի, բայց եթե առաջընթացն արձանագրվի։ Վրաստանի և Ուկրաինայի փորձից ելնելով՝ հնարավոր է առաջ ընթանալ, բայց պետք է խուսափենք Վրաստանի և Ուկրաինայի պարագայում թույլ տված սխալներից»,- հայտնեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել