Wnews.am-ը գրում է.

Այս օրերին ամբողջ աշխարհի ֆուտբոլասերները մեծ ոգեւորությամբ են հետեւում ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերին։ Ֆուտբոլասեր են ոչ միայն արական, այլ նաեւ իգական սեռի ներկայացուցիչները։ Գուցե շատ աղջիկների մոտ ֆուտբոլի հանդեպ սերն առաջացրել են հենց այս ֆուտբոլիստները։ Wnews.am-ը ներկայացնում է ֆուտբոլի Աշխարհի առաջնության 5 ամենացանկալի փեսացուներին։

Յան Զոմմեր. 29 տարեկան

«Բորուսիայի» դարպասապահ, շվեյցարացի Յանը բացի այն, որ հիանալի ֆուտբոլիստ է եւ ունի մոդելային արտաքին, հիանալի խոհարար է։ Նա նախընտրում է ընթրել տանը եւ խուսափում է աղմկոտ երեկույթներից։

Նեյմար. 26 տարեկան

Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի բրազիլացի հարձակվողը պատմության մեջ ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է։ Նրա անցումը «Բարսելոնայից» «ՊՍԺ» արժեցավ շուրջ 222 մլն դոլար։ Նեյմարը նախորդ հարաբերություններից որդի ունի, ում շատ է սիրում։ Մայիսին նրան նկատեցին 22-ամյա մոդելի հետ՝ չնայած նրան, որ մինչ այդ նա պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում մեկ այլ աղջկա հետ։

Սերհիո Ագուերո. 30 տարեկան

Արգենտինացի, «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիոն անգլիական պրեմիեր-լիգայի լավագույն հարձակվողն է ճանաչվել։ Նա ամուսնալուծված է. նախկինում ֆուտբոլիստի կինը Դիեգո Մարադոնայի դուստրն էր, ումից որդի ունի։ Սերխիոն նախընտրում է մոդելային արտաքինով աղջիկների։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել