Ռուսաստանում բնակվող 18-ամյա Վերա Շուլցն այժմ ֆիթնեսի ինստրուկտոր է, ունի բավականին գրավիչ կազմվածք, սակայն նույնը չի կարելի ասել մի քանի տարի առաջվա Վերայի մասին։

Վերան դեռ մանկուց նիհար է եղել, սակայն եկավ մի ժամանակ, երբ նրա նիհարությունը հասավ կատաստրոֆիկ մակարդակի․ 2014 թվականին աղջիկը կշռում էր ընդամենը 29կգ։ Նրա վրա, բացի ոսկորից ու կաշվից, կարծես այլ բան չկար։

«Ինձ կիսամարդ էի զգում։ Չէի կարողանում նորմալ շնչել, անընդհատ հևում էի։ 5-րդ հարկում էինք ապրում, սակայն շենքում վերելակ չկար։ Մինչև 5-րդ հարկ բարձրանալը երբեմն անգամ մեկ ժամ էր տևում, քանի որ շունչս կտրվում էր»,- պատմել է նա։

Սակայն, բարեբախտաբար, երբ Վերան որոշեց վերջ դնել այդ դժոխային կյանքին, դեռ ամեն ինչ կորած չէր։ Բժիշկները ևս պնդում էին, որ այսպես շարունակելու դեպքում նրան լուրջ խնդիրներ են սպասվում։

Տարեցտարի Վերան սկսեց վերականգնվել։ Բացի ճիշտ սննդակարգ ընտրելուց՝ նա նաև ճիշտ մարզվում էր, որպեսզի նրա մկանային համակարգը ևս զարգանա։ Դա վերջիվերջո հանգեցրեց նրան, որ Վերան որոշեց դառնալ հենց ֆիթնեսի մասնագետ։

Այժմ նա բավական հայտնի մարզիչ է, քանի որ շատերը, իմանալով նրա պատմության ու կամքի ուժի մասին, ուզում են մարզվել հենց նրա մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել