Ինքնասպանությունն ամենասարսափելի երևույթն է: Հատկապես սարսափելի է այն, երբ այդ երևույթը զանգվածային բնույթ է կրում: Զանգվածային ինքնասպանությունները կատարվում են մարդկանց խմբի կողմից, որոնք որոշում են միևնույն վայրում կամ աշխարհի տարբեր անկյուններում, սակայն պարտադիր միևնույն ժամանակին միասին մահանալ: Երբ խոսքը գնում է զանգվածային ինքնասպանությունների մաիսն, այն հիմնականում վերաբերում է կրոնական համայնքներին կամ աղանդներին, սակայն լինում են նաև դեպքեր, երբ զանգվածային ինքնասպանություններ են կատարվում թշնամու ձեռքից ազատվելու համար միայն:

Մասադա ամրոց, Իսրայել

Մեր թվարկության 73-րդ դարում սիկարի համայնքի անդամները որոշեցին վերջ տալ իրենց կյանքին, սակայն չհայտնվել թշնամու ձեռքում: Մասադա ամրոցում նրանք շրջափակված էին հռոմեացիներով ու հնարավորություն չունեին փախչելու: Տղամարդիկ սկզբում սպանում էին կանանց ու երեխաներին, ապա՝ իրենց: Ողջ մնացածները այրում էին ամրոցի պատերն ու նոտվում այդ կրակի մեջ: Գիտնականները հստակորեն չգիտեն՝ արդյոք այս դեպքն իսկապես պատմության մի մասն է եղել, թե ոչ, սակայն մինչ օրս այս զանգվածային ինքնասպանությունը ապշեցնում է մարդկանց:

Պիլենայ ամրոց, Լիտվա

Պիլենայ ամրոցը հայտնի է դարձել 1336 թ. դրանում տեղի ունեցած զանգվածային ինքնասպանության արդյունքում: Տևտոնական օրդեն ունեցող ասպետները գրեթե հաղթանակել էին ամրոցի պահապաններին, որոնք հասկանում էին, որ այլևս չեն կարող կանխարգելել թշնամու հարձակումները: Գերի ընկնելու փոխարեն նրանք որոշեցին ամրոցն ամբողջությամբ այրել ու ինքնասպան լինել: Համաձայն վկայությունների ու գտնված ձեռագրերի՝ ամրոցում այդ ժամանակ ապրում էր շուրջ 4,000 մարդ: Բոլոր պահապանները, իրենց ընտանիքների հետ միասին, այրվեցին:

Քաղաք Դենպասար, Բալի

1906 թ. սարսափելի զանգվածային ինքնասպանություն կատարվեց Դենպասար քաղաքում հոլանդացիների ներխուժման ժամանակ: Թագավորական պալատ ներխուժելու ընթացքում հոլանդացիները լսեցին թմբուկների ձայն, որը ներսից էր գալիս, և տեսան պալատից դուրս եկող ծուխ: Այնուհետև ականատես եղան մի թափորի երթի, որը գլխավորում էին ռաջաներն ու հոգևորականները, և որը անձայն դուրս էր գալիս պալատից: Երբ երթը դադարեց, ռաջան ազդանշան տվեց, և հոգևորականներից մեկը դանակով սպանեց նրան: Նույնը սկսեցին իրար հանդեպ անել մնացածը: Հոլանդացիներն այնքան զարմացած ու տպավորված էին իրենց տեսածով, որ կրակ բաց թողեցին բոլորի վրա: Այդ ժամանակ 1,000 հոգի մահացավ:

Քաղաք Դեմին, Գերմանիա

1945-ին խուճապի արդյունքում, որի առաջացման պատճառը Խորհրդային բանակի մոտենալն էր, Դեմին քաղաքում զանգվածային ինքնասպանություն գործվեց: Քաղաքի բնակիչները վախենում էին գերությունից, բռնությունից ու գնդակահարությունից: Փախստականները, որոնք քաղաքում ապաստան էին գտել, ընտանիքներով ինքնասպանություն էին գործում՝ կախվում էին, կտրում էին երակները, խեղդվում էին գետում կամ ինքնահրդեհվում էին: Այս եղանակով մահացավ 700-1,000 մարդ: Այդ դեպքից հետո Արևելյան Գերմանիայի Կոմունիստական կուսակցությունը օրենքով արգելեց ինքնասպանություն երևույթն առհասարակ: Բոլոր վախճանվածների մարմինները թաղվեցին ընդհանուր գերեզմանոցում, որը հետագայում բոլորի համար մոռացվեց:

Սայպան կղզի, Ճապոնիա

1944-ի հունիսին ամերիկացի զինվորները վայրէջք կատարեցին Սայպան կղզում կղզու մեկամսյա պաշարումից հետո: Կղզու բնակիչները, վախենալով մոտալուտ գերությունից, կայսեր հրամանով որոշեցին մահանալ, սակայն չհայտնվել թշնամու ձեռքում: Ամերիկացի զինվորները փորձում էին հանգստացնել ճապոնացիներին, նրանց սնունդ ու ազատ ելք էին առաջարկում կղզուց: Սակայն ճապոնացիներն այնքան վախեցած էին, որ նրանք որոշեցին ցած նետվել ժայռերից: Այսօր այդ ժայռը կոչվում է «Ինքնասպանության ժայռ»: Հստակ թիվն անհայտ է, սակայն հաշվվում է մոտավորապես 10,000 զոհ:

Աղետ Ուակոյում, Տեխաս

ԱՄՆ դաշնային ուժերի պաշարման արդյունքում ագարակում, որը պատկանում էր «Դավիդյան ճյուղ» աղանդին, զոհվեց 76 մարդ: Ամերիկյան ոստիկանությունը ցանկանում էր ստուգել ագարակը, քանի որ կասկածում էր, որ այնտեղ անօրինական զինամթերք կա, սակայն կրակոցների արդյունքում 4 գործակալ ու աղանդի 6 անդամ զոհվեց: Դրանից հետո իրավիճակին խառնվեց Հետաքննությունների դաշնային բյուրոն: Պաշարումը տևեց 51 օր: ՀԴԲ-ի գործակալներն ավելի ուշ որոշեցին գազային հարձակում իրականացնել, որի ընթացքում հրդեհ բռնկվեց ու 76 մարդ այրվեց: Մինչ օրս անհայտ է, թե ով է հրդեհել ագարակը, սակայն պաշտոնական մարմինները կարծում են, որ հենց աղանդավորներն են հրդեհել այն:

«Ժողովուրդների տաճար», Ջոունսթաուն

Ջոնսթաունում պատմության ամենասարսափելի զանգվածային ինքնասպանություններից մեկը տեղի ունեցավ. տեղի աղանդներից մեկի անդամներից 913-ը թույն խմեցին: Նրանք ի սկզբանե միավորվել էին կարիքավորներին օգնելու համար, սակայն աստիճանաբար անդամներին սկսեցին հոգեպես ճնշել և աղանդում պահել ստիպողաբար: Այնուհետև աղանդի առաջնորդները վախ ներշնչեցին անդամներին ու դրդեցին ինքնասպանության: 913 մարդ, այդ թվում 276 երեխա, թույն խմեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել