Մեկ տարի առաջ, երբ երիտասարդ Էմանուել Մակրոնն ընտրվեց Ֆրանսիայի նախագահ, ուշադրության կենտրոնում հայտնվեց նրա կինը՝ Բրիջիտը, ով 24 տարի մեծ է ամուսնուց:

Թեպետ Մակրոնի հակառակորդները մինչև այժմ էլ ակտիվորեն քննադատում են զույգին, սակայն նրանք միանգամայն երջանիկ տեսք ունեն: Դա հաստատում է նաև Բրիջիտի դուստրը՝ Տիֆանի Օզյերը:

Image result

34-ամյա իրավաբան Տիֆանին պատմել է, որ մոր և նրա երկրորդ ամուսնու հարաբերությունները լավ չեն, ինչպես նկարագրվում է մամուլում. դրանք գերազանց հարաբերություններ են: Չնայած իր մշտական զբաղվածությանը՝ Ֆրանսիայի նախագահը միշտ էլ ժամանակ է գտնում իր երկրորդ կեսի համար:

Image result

«Դա հենց այն է, ինչի մասին երազում է ցանկացած կին»,- ասել է Տիֆանին: Մոր և Էմանուել Մակրոնի հարաբերությունների մասին նա տեղեկացել է ավագ դպրոցում: «Երբ ես իմացա նրանց սիրավեպի մասին, ես կասկած չունեի, որ դրանք լուրջ հարաբերություններ են: Էմանուելը դա ապացուցում է իր պահվածքով: Երբ նրանք միասին են, աշխարհն ասես դադարում է գոյություն ունենալ նրանց համար»,- ասել է Տիֆանին՝ հավելելով, որ նրանք, ովքեր քննադատում են իր մորը, պարզապես նախանձում են նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել