Tert.am-ը գրում է.

Մենք աշխատում ենք ՀՀ նոր կառավարության հետ և փորձում ենք հասկանալ, թե գերակա խնդիրների իրականացման հարցում ինչով կարող է Միացյալ Նահանգներն օգտակար լինել առաջիկա ամիսներին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը՝ անդրադառնալով Հայաստանում վերջին ամիսների ներքաղաքական իրադարձություններին:  

«Միացյալ նահանգներից վերջին երկու ամիսներին ՀՀ-ում կատարված իրադարձություններին հետևել ենք, և ուղերձն այս ամբողջ ընթացքում գոհունակությունն է եղել խաղաղ գործողությունների վերաբերյալ, որը երաշխավորվում էր Հայաստանի ժողովրդի կողմից: Առաջ մղող գործոններն այն փոփոխություններն էին, որոնց ցանկանում էր հասնել հայ ժողովուրդը, փոփոխություններ և արժեքներ, որոնք մենք՝ Միացյալ Նահանգները, Հայաստանի հետ կիսում և ընդհանուր ենք համարում մեր արդեն իսկ 25 տարվա համատեղ աշխատանքում»,-ասել է ԱՄՆ դեսպանը:

Նրա ձևակերպմամբ՝ ուրախալի էր տեսնել, որ ՀՀ-ում զարգացումները, փոփոխությունները, հեղափոխությունն ընթացավ խաղաղ կերպով, այն հիմնված էր օրենքի վրա և առաջնորդվում էր Հայաստանի օրենսդրական դրույթներով:

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ է նկատել Հայաստանում, որ փոխվել է հեղափոխությունից հետո՝ Ռիչարդ Միլզն ասել է. «Փոփոխություններին գնահատական տալու համար առաջին հերթին պետք է Հայաստանի ժողովրդի կարծիքը լսել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել