Tert.am-ը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հայտարարությանը ծանոթ չեմ, պիտի հասկանամ՝ ինչ գործ է, ես մեծ կառույց եմ ղեկավարել հնարավոր է՝ ինչ-որ գործ կա, որի շրջանակում են նաև ինձանից ինչ-որ բան ուզում իմանալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությանը, թե Սեյրան Օհանյանին հարցաքննության ծանուցում է արվել, և առաջիկա օրերին նշանակված օր ու ժամ կա հարցաքննության համար:

«Ես իմ պաշտոնավարման ընթացքում օրենքի հետ կապված խնդիրներ չեմ ունեցել, այս պահին ավելին չեմ կարող ասել, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, չեմ կարծում, թե ինձ հետ կապված խնդիր կա»,-շեշտեց Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով հարցին՝ այնուամենայնիվ ծանուցում ստացե՞լ է, ինչը նախկինում հերքվում էր կողմից, Սեյրան Օհանյանն ասաց. «Խնդրում եմ՝ այս հարցով ավելորդ աղմուկ մի բարձրացրեք, եթե պետական կառույցի ղեկավարը ասում է, ուրեմն ինչ-որ բան կա, կլինի, կիմանանք, ես կպատասխանեմ»,-շեշտեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել