«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխելու անձնական երաշխավորությամբ են հանդես եկել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«Հովհաննես Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը սույն անձնական երաշխավորության հիմքով փոփոխելու կամ փոխարինելու պարագայում ստանձնում ենք դրանից բխող բոլոր պարտավորությունները»,- ասված է երաշխավորության տեքստում:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել