ՀՀԿ երիտ. թևի ղեկավար

Համամասնակա՞ն, թե՞ մեծամասնական ընտրակարգ։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս հարցը շատ շահարկվեց որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք պահանջում էին սահմանել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ։ Երևանի ավագանու ընտրությունները, որ անցկացվում են 100 տոկոսանոց համամասնական ցուցակներով, բացահայտեցին այդ նույն քաղաքական ուժերի իրական վարկանիշը։ 

Փաստորեն, համամասնական-մեծամասնականի շուրջ թվացյալ պայքարը ընդամենը տեխնոլոգիա է, որ ժամանակ առ ժամանակ փորձում են հրապարակ բերել այն քաղաքական կուսակցությունները, որոնք խորհրդարանում կամ Երևանի ավագանիում անցումային շեմը հաղթահարելու խնդիր ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել