Tert.amLife-ը գրում է.

Tert.am Life «Հայտնիների անհայտ կողմերը»խորագրում այս անգամ ներկայացնում ենք դերասան Սարգիս Գրիգորյանին:

 

Սարգսին շատերն ընկալում են հանգիստ ու հանդարտ տեսակով, բայց ինքն իր ամենամեծ թերությունը համարում է բռնկվուն լինելը: Հնարավորության դեպքում դերասանը կցանկանար դրանից ազատվել: Նա անկեղծացավ, որ կյանքում հասցրել է խորը հիասթափություն ունենալ: 

 

-Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։

 

-Չափազանց պատասխանատու լինելը:

 

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։

 

-Պայթունավտանգ լինելն ու արագ բռնկվելը:

 

 

-Իսկ ինչի՞ց եք շատ  վախենում, անհաղթահարելի  համարո՞ւմ եք այդ վախը։

 

-Առողջությունը կորցնելը, որովհետև եթե կորցնես, չես կարողանա հետ բերել, մնացած ամեն բան կարելի է հաղթահարել:

-Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։

 

-Ինչ ուզում եմ, դրանով արդեն օժտված եմ:

 

-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։

 

-Կուզեի կկարողանալ այնպես անել, որ ժողովուրդը լավ ապրեր, բոլոր վատ ու տհաճ երևույթները վերանային: Հիմա կախարդական փայտիկը նորաձև է: ԱԺ-ում էլ են խոսում այդ մասին: Կուզեի այդպիսի մի փայտիկ ունենալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել