Yerkir.am-ը գրում է.

Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքում: Նշված  համայնքներից 8-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, 4 համայնքում միաժամանակ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

Թեկնածուները հիմնականում անկուսակցական են և ինքնաառաջադրվել են:

Որոշ համայնքներում վերընտրվել են համայնքի գործող ղեկավարները:  Կոտայքի Գետամեջ համայնքում ընտրվել է գործող համայնքապետ Ավետիս Մուրադյանը: Լոռու Անտառաշեն համայնքում ընտրվել է միակ թեկնածու` գործող համայնքապետ, անկուսակցական Ռաֆիկ Խարատյանը, Լոռու Տորֆավան համայնքում ևս ընտրվել է միակ թեկնածու` գործող համայնքապետ, անկուսակցական Ահարոն Խաչատրյանը: Արագածոտն մարզի Դպրեվանք համայնքում վերընտրվել է գործող անկուսակցական համայնքապետ Արամայիս Կասաբովը:

Արագածոտնի մարզի Անտառուտ համայնքում ընտրվել է գործող համայնքապետ` ՀՀԿ-ական Զաքարյան Հովիկը:

Արագածոտնի մարզի Դավթաշեն համայնքում էլ առաջադրված երկու անկուսակցական թեկնածուներից ընտրվել է Գևորգ Հովհաննիսյանը:

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում համայնքապետի պաշտոնի համար պայքարել են ՀՀԿ-ական Թաթուլ Գրիգորյանը և ԲՀԿ-ական Վարդգես Ներսիսյանը. ՀՀԿ-ական թեկնածուն ստացել է ընտրողների 111 քվեն, իսկ ԲՀԿ-ական թեկնածուն` 158:

Արարատի մարզի Այգեզարդ համայնքում համայնքապետի պաշտոնի համար պայքարել են 3 անկուսակցական թեկնածուներ, մեկ թեկնածու էլ եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութունից: Համայնքապետ է ընտրվել անկուսակցական Ալբերտ Ավետիսյանը, իսկ ՔՊ ներչկայացուցչը ստացել է ընդամենը 25 քվե:

Արարատի Գոռավան համայնքում էլ համայնքապետի պաշտոնի համար պայքարել են 5 անկուսակցական թեկնածուներ: Համայնքապետ է ընտրվել Արսեն Բազիկյանը:

Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքում պայքարել են գործող համայնքապետ` ինքնաառաջադրված Նորայր Հարությունյանը և ԲՀԿ-ական Էմին Սարգսյանը: Այստեղ ընտրվել է գործող համայնքապետը:

Արմավիրի մարզի Մարգարա համայնքում էլ պարտվել է գործող համայնքապետ Խաչատուր Ասատրյանը: Ընտրվել է անկուսակցական Էդգար Ենոքյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել