Դիմում եմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար հարգարժան պարոն Սուրեն Պապիկյան-ին, որպիսի անհապաղ համապատասխան միջոցներ ձեռնարկվի ստեղծված իրավիճակը շտկելու համար։
Տարածքային կառավարման տիրույթում իրավիճակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ոլորտը կարգավորող իրավական դաշտում առկան են բազմաթիվ, ըստ էության, հակասահմանադրական փաստեր։ Մասնավորապես՝
ա․ Նախարարության կանոնադրության 3-րդ կետը հակասահմանադրական է, քանի, որ ըստ Սահմանադրության 159-րդ հոդվածի Նախարարության լիազորությունները սահմանվում են բացառապես օրենքով, այլ ոչ թե Նախագահի հրամանագրերով ու կարգադրություններով կամ այլ իրավական ակտերով։
բ․ նույն կանոնադրության մեջ նշվում է, որ Նախարարությունը ստեղծվում և գործունեությունը դադարեցվում է նախագահի հրամանագրով, մինչդեռ Սահմանադրությունը նման բան չի նախատեսում, ավելին՝ Սահմանադրությամբ նշվում է, որ նախարարությունների ցանկը սահմանվում է օրենքով
Եվ ամենակարևորի մասին․ այժմ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարզպետների հիմնական գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքն է, քանի որ նոր Նախագահի պաշտոնավարմամբ այլևս իրավունքի ուժով(համաձայն «նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի) դադարեցվում է 1997թ․մայիսի 6-ի «ՀՀ մարզերում պետական կառավարում իրականացնելու մասին» Նախագահի հրամանագիրը, իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում նույնպես կա հակասահմանադրական նորմեր մարզպետներին վերապահված լիազորությունների մասով։ 
Բացի դրանից «տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում մի շարք հոդվածներ անհապաղ պետք է համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել