Քեզ անչափ շատ էի սիրում... Իսկ հիմա այդ շատը չեմ կարողանում կառավարել...
Շատը այնքան շատացավ, որ մեկ-մեկ սկսեցի ատել...
Ատելությունս նույն սերս էր շատ վիճակում...


Քեզ անսահման շատ պաշտում էի... Բայց փոխարեն պաշտածիս քո մեջ ընդամենը մի միլիոն տոննա սեր կար...
Հետո ավազի պես մաղեց...
Հետո ես փորձեցի բռերիս մեջ պահել, բայց ձեռքերս... իմ այդքա՜ն փոքրիկ, չդիմացան...

Ես թույլ դարձա, բայց դու ձեռք չմեկնեցիր... 
Ես թուլացա, իսկ դու...
Իսկ դու ուժեղներին ես սիրում...

Դու դարձար երանի՜..
Ճիշտ այնպես, ինչպես դեռ իմը չէիր...
Դու դարձար հազա՜ր երանի՜...
Ճիշտ այնպես, ինչպես դեռ չէի ճանաչում...

Հետո, շա՜տ հետո կրկին ուժեղացա...
Հետո, շա՜տ հետո էլ երանի չէիր... 
Հետո, շա՜տ հետո հասկացա, որ խաբվեցի...
Հետո, շա՜տ հետո էլ չկայիր, որ երանի կոչեի...

Թե կրկին լինեիր իմ հազա՜ր երանիներից մեկը...
Թե դու լինեիր իմ հազա՜ր երանին..
Թե դու լինեի՜ր...
... Բայց չկաս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել