Եթե մոտակա ժամանակներս չկանգնեցվի արտագաղթը, ապա ՄԱՔՍԻՄՈՒՄ 10 տարուց Հայաստանի բնակչութան թիվը հասնելու է 1 մլն.-ի, որից հետո Հայաստանը իր գոյությունը ու անվտանգությունը պահպանելու համար, «լավագույն» դեպքում, վերածվելու է Ռուսաստանի ինքնավար շրջանի: 
Ոմանց կարծիքով` արտագաղթը Հայաստանում «բնական» ընթացք ունի, որը, բնականաբար, իրականության հետ ոչ մի կապ չի կարող ունենալ և չունի: Հայաստանում արտագաղթը ընթանում է բացարձակապես «ԱՐՀԵՍՏԱԿԱՆ» եղանակով` ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ և ԾՐԱԳՐՎԱԾ: Եթե 2,5 մլն. բնակչություն ունեցող պետությունից պաշտոնական տվյալներով 4-5 տարվա ընթացքում արտագաղթում է մոտ 250 հազար մարդ, ապա նման արտագաղթը ՉԻ ԿԱՐՈՂ «բնական» լինել: Նման քանակով արտագաղթը պիտի պետականորեն կազմակերպված լինի, այստեղ երկրորդ կարծիք լինել ՉԻ ԿԱՐՈՂ: ՀՀ իշխանությունները իրենց գործունեությամբ ոչինչ չեն անում արտագաղթը կանգնեցնելու համար, այլ ընդհակառակը` անում են ամեն ինչ՝ արտագաղթի ալիքը ավելի մեծացնելու համար:
Հետևություն, որ ճիշտ են այն պնդումները, որ ներկայիս ՀՀ իշխանության ձեռքով ԾՐԱԳՐՎԱԾ իրագործվում է «Հայաստանը մեզ պետք է առանց հայերի» ծրագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել